Սոցապում 100 հազար դրամով 50 մլն դրամանոց գործարք են կեղծում

168 ժամը գրում է.Սոցիալական ոլորտը հսկող հեղափոխական պաշտոնյաներն իրենց ոլորտում դեռևս չեն տիրապետում իրավիճակին, ինչից հմտորեն օգտվում է ՀՀ ֆինանսների նախարարությունը: Թվայնացված կենսաթոշակային համակարգի գործարկումը բիզնես հետաքրքրություն է դարձել ոմանց համար:

50 մլն դրամանոց բյուջեով էլեկտրոնային կենսաթոշակի բազայի ծրագրային ապահովումը հեղափոխական ղեկավարները 2018 թվականին որոշել են խլել արխիվները թվայնացնող ընկերության ձեռքից և տալ մեկ այլ ընկերության: Իսկ նպատակն իրագործվել է գնումների գործընթացում մանիպուլյատիվ մեխանիզմների միջոցով:

Տարեսկզբից մի նոր սպասարկող ընկերության դաշտ բերելը խնդիրներ է հարուցել Սոցիալական ապահովության ծառայության (ՍԱԾ) համար: 168.am-ին փոխանցված տեղեկատվության համաձայն՝ պետգնումներում կասկածելի ձևերով շահած ընկերությունը, որն իր կենսագրության մեջ համակարգիչ սարքելուց այն կողմ երբեք չի անցել, ի վիճակի չի եղել տանել ստանձնած բեռը: Ծրագրի ապահովման ձախողումը նկատվել է առաջին իսկ ամսվա ընթացքում: Ավելին, պետգնումներով շահած այս ընկերությունը, որոշ տեղեկութունների համաձայն, ունեցել է նաև կադրային կրիզիս, բայց մինչև բացահայտ կազուսի առաջ կանգնելը՝ իր թույլ կողմերը մրցույթում խնամքով թաքցրել է:

Նշենք, որ բազաների անփույթ ու ոչ պրոֆեսիոնալ սպասարկումը մինիմում միլիոնների շեղումով բյուջեի փոշիացման կարող է բերել և փողերի լվացման դաշտ ստեղծել՝ նպաստառուների ու թոշակառուների հաշվին: Այլ կերպ ասած՝ տեղեկատվական շտեմարանների բազան կարգավորում է ողջ ոլորտի աշխատանքները և համարվում է սոցիալական ոլորտի գործարկման սիրտը, և եթե այն կանգ առնի, կնշանակի՝ կանգնել է ողջ համակարգի գործառույթը: Ուստի պետությանը կրախի առաջ չկանգնեցնելու համար, միջամտություններից հետո ձախողած ընկերությանն օգնության է հասնել բազաները նախկինում սպասարկած IT մասնագետների թիմը:

Հաջորդ քայլափոխին Գործադիրը՝ ստեղծված իրավիճակը չլրջացնելու համար, ստիպված որոշում է ընդունել՝ էլեկտրոնային կենսաթոշակի բազայի սպասարկումը վերադարձնել նորից նախկինում սպասարկած IT անձնակազմին, մանավանդ, որ նրանց ձեռքից խլվել էր՝ արհամարհելով նաև օրենքով նախատեսվող նրանց հեղինակային իրավունքի գործոնը: Եվ զավեշտային այն է, որ իրականում նույն մրցույթին մասնակցած այս երկու ընկերությունների առաջարկած գների միջև եղել է ընդամենը 100-200 հազար դրամի տարբերություն, բայց, չգիտես ինչու, Սոցիալական ապահովության ծառայության այդ ժամանակվա պետ Արման Բոշյանն ինչ-որ հանգամանքից ելնելով՝ նախապատվությունը տվել է փորձառության ու կադրային ռեզերվի պակաս ունեցող ընկերությանը, որն այդպես էլ չկարողացավ դուրս գալ իր վերցրած բեռի տակից:

Թե ո՞րն է եղել այս ընկերությանը պետության դիրքից «պադդերժկա անելու պայմանը» և, առհասարակ, ինչո՞ւ է հեղափոխական չինովնիկն այդքան հեշտությամբ պետական նշանակության կարևորագույն ինֆորմացիան հասանելի դարձրել ամեն մեկին, երբ գոյություն ունի ազգային անվտանգության խնդիր, կպարզենք առաջիկա օրերին:

դիտվել է 558 անգամ
Լրահոս
Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է Սուրբ Աստվածամոր Տաճարի ոչնչացումը հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողություն է ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ու՞մ մտքով կանցներ, որ այսօր նման հայտարարություններ կլսենք․․․ ի՞նչ ակնարկեց Գագիկ Ծառուկյանը (video) «Անկախ դիտորդ»-ը դիմել է դատարան Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին Դատարանը 3 ամսով երկարաձգեց Խաչիկ Գալստյանի տնային կալանքը Նախկին հյուպատոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ «Jaguar»-ը հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ «Նպատակն ա՝ ՀԷՑ-ը հանձնի Ադրբեջանին, ատոմակայանը՝ Թուրքիային, երկաթգիծն էլ ՝ Ղազախստանին»․ կարծիքներ (video) «Իմ 18 տարեկան էրեխուն եմ ուզում, ոչ տուն, ոչ հաց, ոչ էլ փող եմ ուզում»․ անհետ կորածի մայրը հուզվեց (video) #ՈՒՂԻՂ․ Գյումրու խայտառակությունից հետո ինչ են որոշել Նիկոլն ու Աննան․ Նարինե Դիլբարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am