Գազի գինը խաբելով բարձրացնում ես, որ ի՞նչ անես

Մայիսի 1-ից, ինչպես հայտնի է, կառավարության պահանջով գազալցակայաններում գազը կիլոգրամով են լիցքավորում: Կառավարության մայիսի 10-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներից փորձել է պարզել՝ ինչպես են դրան արձագանքել ավտոգազալցակայանները:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը զեկուցել է, որ գրեթե բոլոր ԱԳԼՃԿ-ներն անցել են այդ տարբերակին, սակայն փոփոխություն է տեղի ունեցել նախապես պայմանավորված գների առումով: Նախատեսված է եղել 1 կգ-ի դիմաց 280 դրամ, սակայն վերջնական տարբերակով ավտոգազալցակայանները գազը վաճառում են 300-310 դրամի սահմաններում:
Արդյո՞ք գազալցակայանների սեփականատերերն ընդունում են, որ նախկինում խաբել են վարորդներին, հարց ուղղեց վարչապետը, ինչին ՊԵԿ նախագահը դրական պատասխան է տվել:
Ըստ Դավիթ Անանյանի՝ նախկինում գազը վաճառվում էր 190-200 դրամով, բայց իրականում վարորդի վրա դա նստում էր 210-224 դրամ: Այժմ, ՊԵԿ նախագահի խոսքով, այլևս հնարավոր չէ խաբել վարորդին` գազը վաճառվում է 300-310 դրամով:
Վարչապետը հանձնարարել է այլևս թույլ չտալ, որ տնտեսվարողները խաբեն վարորդներին և մեղմ չլինել: «Էն անեկդոտի նման չլինի, որ ասում է՝ կատակ էր անում, հետ եկեք: Կատակ չենք անում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Գազի գինը, սակայն, իրականում է թանկացել է, և սա ամենևին էլ կատակ չէ: Վարորդները փաստում են, որ նախկինում, օրինակ, 1,6 տարողությամբ գազի տարան ամբողջապես լիցքավորելու դեպքում, որը կազմում էր մոտ 3800 դրամ գումար, հնարավոր էր երթևեկել 285-300 կմ, իսկ այժմ` նույն գումարի սահմանում` ընդամենը 270 կմ: Բացի այդ` վարորդների մի մասը, բացի գնի թանկ լինելուց, բողոքում են նաև գազի որակից և նշում, որ ընկել է օգտակար գործողության գործակիցը:
Վարորդների հարցերին ի պատասխան՝ գազալցակայանների աշխատակիցները պատասխանում են, որ դա պայմանավորված է ոլորտում տեղի ունեցած փոփոխություններով:

Մասնավորապես գազալցակայանի բիզնեսով զբաղվողները պետք է այսուհետ հարկ վճարեն կիլոգրամների հաշվով: Բացի այդ` այժմ պարտադիր բոլոր լցակայանները կտրոններ են տալիս: Փաստորեն, նախնական խոստումը, որ փոփոխության արդյունքում վարորդները չեն տուժելու, թանկացում չի լինելու, չիրագործվեց: Նախկինում գազի գինն ավելի ցածր է եղել` անօրինական մեխանիզմների օգտագործման շնորհիվ: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարությունում հավաստեց, որ նախկինում համատարած խաբել են վարորդներին: Արդյունքում` տարբեր գնահատկաններով նախկինի համեմատ 1 կգ գազի գինը շուրջ 40 տոկոսով բարձրացել է: Փաշինյանն ինքն էլ խոստովանել է, որ իրենք կանխատեսում էին, որ 1 կգ գազի գինը պետք է լիներ 270 դրամ: Բայց հիմա 310-330 դրամ է: Այսինքն` խոստացել են և չեն արել: 


Հայկ Դավթյան

 

դիտվել է 4484 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am