Մոսկվան շտապեցնում է Փաշինյանին ու Ալիևին

Մոսկվան Ադրբեջանի և Հայաստանի կողմից պատրաստակամություն է տեսնում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ աշխատանքները շարունակելու հարցում: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:

«Կպահանջվի ժամանակ և մասնակիցների կողմից քաղաքական կամք՝ կարգավորման առանցքային ասպեկտներում համաձայնության հասնելու համար: Մենք տեսնում ենք կողմերը պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը՝ ուղղված կայուն խաղաղության: Այդ մասին, մասնավորապես, վկայում են Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև վերջին հանդիպումը և արտգործնախարարների բանակցությունները Մոսկվայում», ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության տարածած մամլո հաղորդագրության մեջ:

Այնուհետև, հաղորդագրությունն այսպես է ամփոփվում. «Մեր կողմից մենք կցուցաբերենք ակտիվ աջակցություն Բաքվին ու Երևանին փոխզիջումային լուծում գտնելու հարցում: Ինչպես և նախկինում, կշարունակենք ձեռնարկել շարունակական միջնորդական ջանքեր ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»:
Մոսկվան, ինչպես երևում է, բավական շտապում է արցախյան հարցում: Փաստորեն, ռուսական կողմը ոչ միայն կարգավորման գործընթացն է ղեկավարում, այլև ակտիվորեն հիշեցնում է կողմերին, թե ինչ ակնկալիքներ ունի կողմերից: Պուտինը քաղաքական կամք է ակնկալում՝ առանցքային ասպեկտներում համաձայնության հասնելու համար:
Ի դեպ, նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ ռուսական կողմը, հաշվի առնելով ՌԴ համանախագահությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին ամբողջովին տեղեկացրել է ապրիլին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքների և համատեղ հայտարարության մասին, նշում է ТАСС-ը։

«Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի մոտ հետաքրքրվածություն է արձանագրվել հումանիտար ոլորտում համագործակցության հաստատման ուղղությամբ: Խոսքը վերաբերում է կոնֆլիկտի գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված քայլերին, մասնավորապես՝ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, կողմերում ազատազրկված անձանց հարազատների այցելության և մարդկանց կապերի հաստատմանն ուղղված գործնական աշխատանքին, այդ թվում՝ լրատվամիջոցների փոխադարձ ուղևորությունները», - ասել է Զախարովան՝ հավելելով, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հաստատել է կառույցի մտադրությունը՝ ԼՂ կոնֆլիկտի կարգավորմանն ուղղված աջակցությունը շարունակելու վերաբերյալ։
Իսկ թե ինչու է սահմաններում վերջին շրջանում լարված և ինչպես ստացվեց, որ կողմերը սկսեցին չբացառել պատերազմի բռնկումը՝ ոչ ոք այդ մասին հարկ չի համարում խոսել ու կողմերին, ավելի ճիշտ Ադրբեջանին կարգի հրավիրել:


Թամար Բագրատունի

դիտվել է 7048 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am