Բաքվին դուր չի եկել Փաշինյանի այցը Արցախ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալիֆ Խալիֆովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Արցախի Հանրապետություն անվանել է ապակառուցողական՝ որակելով այն միջազգային իրավունքի խախտում: Գրում է minval.az-ը:
Խալիֆովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության նման գործողությունները բացասաբար են ազդում Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը միտված բանակցությունների վրա: