41-ամյա վարորդը ВАЗ 21099-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում

Երեկ՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Արտակ Բարսեղյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի 34 RN 310 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 100 կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 60 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 50-ամյա Մարիամ Հակոբյանն ու 58-ամյա Խանում Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

դիտվել է 261 անգամ
Լրահոս
Տեր Օշինը ճիշտ է ասել, քիչ ա ասել. Արամ Գևորգյանը Ռուբինյանին հիշեցնում է Եռաբլուրը ձեզ համար տեռասային նստարաններ չեն. Ռոմի՛կ Մխիթարյան, սա ձեր կառավարման պատկերն է. Արթուր Չախոյան Ֆոն դեր Լայենն արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու մասին Զելենսկիի հայտարարությանը Ընտրությունների նախաշեմին ձգձգում են արցախցիներին քաղաքացիություն տալու գործընթացը Դատի տալու մեծ սիրահարը  «Առաջարկ Հայաստանին» հարթակը ծրագիր է ապագայի համար, Հայաստանի բարգավաճման համար. Իվետա Տոնոյան Իրանի ԱԳՆ-ն հայտնել է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու պատրաստակամության մասին Փոխոստիկանապետերին ազատելու փոխարեն պետք է հանցավորության դեմ պայքարել․ Վարդանյան Կանադան Ուկրաինային 220 մլն դոլար և 400 զրահամեքենա կտրամադրի Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել, վիրավոր կա ՆԳՆ-ից հաստատում են․ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ են կատարվում Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար․ Իրանի փոխարտգործնախարար Պայքարի դաշտում այնպիսի «հրմշտոց» է, որ ոչ մի իրեն հարգող մարդ չի էլ ուզում մտնել այնտեղ Թերացողներին հեռացրել է ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին Հիմա ամբողջ աշխարհում «թուրքական քամի» է փչում. Էրդողան Բուժաշխատողները ֆլեշմոբ են սկսել՝ ի պատասխան Առողջապահության նախարարության խոսնակի հայտարարության Փաշինյանի հրահանգով պաշտոնանկ են եղել ոստիկանապետի երեք տեղակալները Պարզվել է՝ Սավելովսկի կայարանում պայթյունն իրականացրած տղամարդը Ուդմուրտիայի 22-ամյա բնակիչ է. ՌԴ քննչական կոմիտե Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է` տեսանելիությունը՝ 80-100 մետր Թրամփի համար դիվանագիտությունը մնում է առաջնահերթություն․ Սպիտակ տան մամուլի քարտուղար «Հայաստանը կանգնած է ազգային աղետի սպառնալիքի առաջ»․ Արա Աբրահամյան Եթե պատերազմ լինի, Իրանն ԱՄՆ-ին «անմոռանալի դաս» կտա. պաշտպանության նախարար Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am