Այսօր՝ մայիսի 10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևանում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ժամը 02։30-ի սահմաններում ոստիկանները Մելիք Ադամյան փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացիներ և հայտնել, որ մի տղամարդ Մելիք Ադամյան փողոցի 1-ին հասցեի մոտ սպառնում է ինքնասպանություն գործել։ Ոստիկանները, մոտենալով դեպքի վայրին, կարողացել են հոգեբանական զրույց ունենալ այդ քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին. վերջինս, ապակու կտորը ձեռքին, սպառնացել է կտրել դաստակների երակները։ Ոստիկանները քաղաքացուն իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երևան քաղաքի բնակիչ, 51-ամյա Գագիկ Թ.-ն է, ով պատճառաբանել է, որ կենցաղային անլուծելի խնդիրների պատճառով փորձել է դիմել ծայրահեղ այդ քայլին։
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը