Պետք է պատրաստվել նոր քաղաքական և ռազմական սրացումների

«Ժամանակ» թերթը գրում է. «2018թ. ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո ընդհանուր իրավիճակը, իրադարձությունները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ և հակամարտության գոտում զարգացել են ալիքաձև տատա­նումներով:

Վերջին ամսվա ընթացքում՝ Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումից ու հատկապես Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտնի հայտարարությունից հետո, աստիճանաբար սկսեց սրվել պատերազմի հռետորաբանությունը Երևա­նի և Բաքվի միջև: Իսկ վերջին օրերին քաղաքական լարվածությունը վերա­փոխվել է ռազմական լարվածության արցախա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում: Ու որքան էլ ցա­վալի է, այնուամենայնիվ, իրականում սա բավական կանխատեսելի զարգացում է, որի մասին մեր նախորդ վերլուծություն­ներում շատ ենք գրել:

Բայց խնդիրն այն է, որ հայաստանյան որոշ ընդդիմադիր ուժեր, մասնավորապես՝ նախկին ռեժի­մի առանցքը կազմած Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, այս լարվածության և սահմանում հայ զինվորի վիրավորման համար մեղադ­րում են գործող իշխանությանը ու հատ­կապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Թավշյա հեղափոխության օրերին ադրբե­ջանական կողմը, չնայած որոշ փորձագետների կանխատեսումներին, չփորձեց օգտվել Հայաստանի ներքաղաքական անկայու­նությունից: Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո, հատկապես ամռան ամիսներին հայ-ադրբեջանական հակա­մարտությունը սկսեց սրվել քաղաքական մակարդակում: Փաշինյանն ու Ալիևը փո­խանակվում էին սուր հայտարարություննե­րով: Ալիևը քննադատում էր ՀՀ նոր ղեկա­վարի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում, մասնավորապես այն դիրքորոշումը, որ Բա­քուն պետք է ուղղակիորեն բանակցի պաշ­տոնական Ստեփանակերտի հետ: Փաշի­նյանն էլ քննադատում էր Ալիևին ԼՂ կոնֆ­լիկտը ներքաղաքական նպատակներով սրելու և շահարկելու համար:

Այս լարվածու­թյունն իր գագաթնակետին հասավ սեպ­տեմբերի կեսերին: Այդ օրերին վարչապետ Փաշինյանի որդին արդեն ծառայում էր Ար­ցախի առաջնագծում: ՀՀ նոր ղեկավարը մի­ջազգային մամուլին տված հարցազրույցնե­րում բացատրել էր, որ դա խաղաղասիրա­կան քայլ է իր կողմից, որովհետև հասկա­նայի է՝ «եթե իմ որդուն ուղարկում եմ Ղարաբաղ, ուրեմն չեմ ուզում, որ այնտեղ պատե­րազմ սկսվի»:

Մինչդեռ Ալիևի որդին՝ կրտսերը, սեպտեմբերին զորակոչվեց զին­վորական ծառայության Բաքվի զորամասե­րից մեկում, ոչ թե արցախա-ադրբեջանական շփման

գծում, և ռազմական հռետորաբանությունն էլ գրեթե բացակայում էր: Սա վերջին տարի­ների կտրվածքով ամենաերկարատև խա­ղաղ շրջանն էր Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս ընթացքում դիվանագիտական- քաղաքական որոշակի պրոցես էր ընթա­նում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավար­ների և արտգործնախարարների մակար­դակով, բայց այս կիսապաշտոնական բա­նակցություններն ու քննարկումները որևէ շոշափելի արդյունք չտվեցին: Ընդհակառա­կը, դրանք ավելի ակնհայտ դարձրին Երևանի և Բաքվի խոր հակասությունները բանակցային ձևաչափի և հիմնախնդրի կար­գավորման բովանդակային հարցերի շուրջ:

Փաշինյանը մի քանի անգամ բարձր ամ­բիոններից հայտարարեց, որ իր համոզմամբ՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի թե´ Ադրբեջանի, թե´ Արցախի և թե´ Հայաստանի ժողովուրդների համար, և սա այն բանաձևն է, որը հնարավորություն կտա հասնել ԼՂ հարցի խա­ղաղ լուծմանը, բայց ՀՀ վարչապետի այս դիրքորոշումը այդպես էլ անարձագանք մնաց Ադրբեջանի կողմից: Բաքուն շարու­նակեց պնդել իր առավելապաշտական մո­տեցումները՝ մերժելով ղարաբաղյան կողմի հետ ուղղակիորեն երկխոսելու առաջարկ­ները և հայտարարելով, թե իրենք առավե­լագույնը կարող են ԼՂ-ին ինքնավարության կարգավիճակ տալ Ադրբեջանի սահմաննե­րի շրջանակում: Շուտով արդեն պարզ դարձավ, որ Դուշանբեի ջերմացման փուլը մոտենում է ավարտին, և պետք է պատ­րաստվել նոր քաղաքական և ռազմական սրացումների»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 307 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am