Ի՞նչ ֆոնի պայմաններում է ԱԱԾ-ն հայտնում լրտեսության դեպքի բացահայտման մասին

«Ժամանակը» գրում է.«Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նախօրեին տարածել է հայտարարություն այն մասին, որ բացահայտել է Ադրբեջանի օգտին լրտեսության դեպք: Ըստ այդ հաղորդագրության՝ Հայաստանի հանրապետության մի քաղաքացի Թուրքիա է փոխանցել Հայաստանի զորամասերի և այլ ռազմական օբյեկտների վերաբերյալ տեղեկություններ: ԱԱԾ հաղորդագրությունից պարզ է դառնում, որ նրան ադրբեջանական ծառայությունները հավաքագրել են Թուրքիայում Հայաստանի ԱԱԾ աշխատակցի կարգավիճակի խայծով: Միաժամանակ ԱԱԾ հաղորդագրությունից պարզ է, որ կառույցը տևական ժամանակ հետևել է Հայաստանի քաղաքացուն, և նա փոխանցել է տվյալներ, որոնք արդեն անցել են ԱԱԾ համապատասխան մշակում, կամ այլ կերպ ասած՝ փոխանցվել են կեղծ տվյալներ: Այլ մանրամասներ ԱԱԾ հաղորդագրությունը չի ներկայացնում, ինչը թերևս լիովին հասկանալի է:

Առավել ևս, որ այդօրինակ դեպքերում հաճախ նույնիսկ բացահայտման մասին հայտարարություններն են բացակայում: Սակայն այդ տեսանկյունից հատկանշական է, որ ԱԱԾ-ն որոշել է հայտարարել լրտեսական գործունեության բացահայտման մասին: Դա առնվազն նշանակում է, որ հայտնաբերված լրտեսությունն այսպես ասած ի հակառակ օգտագործելու հատուկ ծառայություններում կիրառվող մարտավարությունը կամ կիրառելի չի եղել, կամ կիրառվել է և սպառել իրեն, ինչից հետո էլ ԱԱԾ-ն որոշել է հայտարարել լրտեսության բացահայտման մասին:

Անկասկած, իրավական հարթությունից բացի, այդօրինակ գործերը աներկբա ուղեկցվում են քաղաքական հանգամանքներով: Եվ այստեղ շատ հետաքրքիր է դիտարկել, թե ներքին ու արտաքին քաղաքական ինչ ֆոնի պայմաններում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում՝ Թուրքիան օգտագործելով Ադրբեջանի օգտին Հայաստանի դեմ իրականացվող լրտեսական գործունեություն բացահայտելու մասին:

Նախ, դա տեղի է ունենում Հայաստանի և Արցախի հետ սահմաններում Ադրբեջանի որոշակի աշխուժության ֆոնին, երբ հայկական կողմն արձանագրում է կրակոցների քանակի աճ և դրանց հետևանքով կա երկու վիրավոր՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակով: Թեև հայկական կողմը դեռևս ձեռնպահ է մնում կոշտ հակադարձումից, սակայն Ադրբեջանի այս պահվածքի ֆոնին լրտեսական գործունեության մասին տեղեկատվությունը անկասկած հետաքրքիր է:

Միաժամանակ, այդ մասին տեղեկատվությունը տարածվում է այն ժամանակ, երբ Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ջորջ Քենթը և Հայաստանում առաջին անգամ տեղի է ունենում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստը, իսկ Քենթը հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանի ռազմա-քաղաքական բարձրագույն ղեկավարության հետ: Արդյո՞ք լրտեսական գործունեության բացահայտման հարցում հայկական կողմը ստացել է ամերիկյան որևէ թեկուզ տեխնիկական աջակցություն:

Դրան զուգահեռ, Քենթը Հայաստանում արել է կարևոր հայտարարություն, որ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահները համաձայնության մեջ են տարածքային ամբողջության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքի հարցում, նշելով, որ ԱՄՆ-ն բացառում է արցախյան խնդրի ռազմական լուծման որևէ ճանապարհ: Միաժամանակ, արտաքին տիրույթն ուշագրավ է ընդհանրապես այն առումով, որ Հայաստանն ադրբեջանական լրտեսության մասին հայտարարում է ռուս-ամերիկյան բավականին բարձր մակարդակի քննարկումների ընթացիկ ռաունդի ֆոնին, որը տեղի է ունենում արտգործնախարարների մակարդակով՝ Ֆինլանդիայում և հաջորդել է նախագահների մակարդակով հեռախոսային խոսակցությանը:

Միաժամանակ, ֆոնային դիտարժան հանգամանք է և այն զեկույցը, որ Հայաստանի տեղեկատվական դաշտում որոշ ռեսուրսների գործունեության և դրանց հակաիշխանական և ռուսական հետքի մասին հրապարակել էր ամերիկյան հեղինակավոր Անտլանտյան խորհուրդ փորձագիտական կենտրոնը, ընդ որում ԱՄՆ փոխպետքարտուղարի Հայաստան այցին ընդառաջ: Դրանով սահուն անցում կատարենք ներքին ֆոնին: Այստեղ ԱԱԾ հաղորդագրությունը զուգահեռվեց երկու տեղեկության, որ եկան Արցախից: Մեկը ԱՀ գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ուղերձն էր Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Ռոբերտ Քոչարյանին Հաղթանակի տոնի առիթով և հանուն ազգային միասնության ազատ արձակելու բարեխոսությամբ, մյուսը ՀՅԴ կազմակերպած համաժողովի, որը վերաբերում է Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական գործակցության հարցերին և հնարավոր իրավական մեխանիզմներին:

Բանն այն է, որ, դատելով ՀՅԴ կազմակերպած համաժողովի մասնակիցների գերակշռող կազմից՝ եզակի բացառություններով, խոսքը այլ հավաքի մասին չէր, քան նախկին իշխող համակարգի և դրան մերձ տեղեկատվա-փորձագիտական շրջանակների հավաքի, տողատակում նոր իշխանության և հեղափոխության նկատմամբ անվստահության ավանդական օրակարգով: Գուցե միևնույն գետի այդ երկու վտակ-տեղեկատվությունների ֆոնին էլ հետաքրքիր է ԱԱԾ տարածած հաղորդագրությունը լրտեսական գործունեության բացահայտման մասին, այդ թվում՝ հաշվի առնելով նաև մի բնորոշում, որ հանրային ամենատարբեր շրջանակներ տալիս են նախկին իշխող համակարգի մի շարք շրջանակների գործունեությանը, դրա բնույթն ասոցացնելով ոչ թե հանրային և պետական, այլ ադրբեջանական շահի հետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 575 անգամ
Լրահոս
Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է Սուրբ Աստվածամոր Տաճարի ոչնչացումը հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողություն է ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ու՞մ մտքով կանցներ, որ այսօր նման հայտարարություններ կլսենք․․․ ի՞նչ ակնարկեց Գագիկ Ծառուկյանը (video) «Անկախ դիտորդ»-ը դիմել է դատարան Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին Դատարանը 3 ամսով երկարաձգեց Խաչիկ Գալստյանի տնային կալանքը Նախկին հյուպատոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ «Jaguar»-ը հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ «Նպատակն ա՝ ՀԷՑ-ը հանձնի Ադրբեջանին, ատոմակայանը՝ Թուրքիային, երկաթգիծն էլ ՝ Ղազախստանին»․ կարծիքներ (video) «Իմ 18 տարեկան էրեխուն եմ ուզում, ոչ տուն, ոչ հաց, ոչ էլ փող եմ ուզում»․ անհետ կորածի մայրը հուզվեց (video) #ՈՒՂԻՂ․ Գյումրու խայտառակությունից հետո ինչ են որոշել Նիկոլն ու Աննան․ Նարինե Դիլբարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am