Իրանի հրթիռային ծրագիրը չի համարվում բանակցությունների առարկա. Զարիֆ
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն անհիմն է անվանել Իրանի պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մեկնաբանությունը, հայտնում է Irna գործակալությունը: «Ե՛վ Քերին, և՛ ԱՄՆ պետդեպարտամենտը լավ գիտեն, որ Իրանի հրթիռային ծրագիրը չի համարվում բանակցությունների առարկա»,- ասել է Զարիֆը Թեհրանում իր էստոնացի գործընկեր Մարինա Կալյուրանդի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Նշելով, որ ԱՄՆ կառավարությունը տեղյակ է, որ պաշտպանության հարցը չի համարվում քննարկման առարկա, Զարիֆը բացառել է միջուկային ծրագրի նման Իրանի հրթիռային ծրագրի բանակցությունների ցանակցած հնարավորությունը: Ավելի վաղ, Պարսից ծոցի երկրների նախարարների հետ հանդիպման ընթացքում Քերին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է գտնել Իրանի հրթիռային ծրագրի խաղաղ լուծումը:
