Իշխանությունները հաշվի կնստեն միջազգային կառույցների հետ.փաստում է

«Նմանատիպ որևէ դեպք չի բացահայտվել: Սյուզիին ծեծի ենթարկողները ևս չեն բացահայտվի, քանի որ ծեծողները ոստիկանների հովանավորության տակ են գտնվում, և նրանց կողմից պաշպանված են»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանից եկած ակտիվիստ Սյուզի Գևորգյանի նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն գործադրելու դեպքին ասաց «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը: Սանասարյանը տեղեկացրեց, որ ակտիվիստներ Գևորգ Սաֆարյանի և Սյուզի Գևորգյանի դեպքերին անդրադարձել են նաև միջազգային կառույցները: Մասնավորապես Գևորգ Սաֆարյանի հարցով «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը համարում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ազատ արձակեն քաղաքական ակտիվիստին, ով ձերբակալվել է 2016 թվականի հունվարի 1-ին ձմեռ պապի գլխարկով իրազեկում անելու  ընթացքում: Սանասարյանը փաստում  է. «Իշխանությունները միջազգային կառույցների հետ հաշվի կնստեն միայն այն դեպքում, երբ ժողովուրդը դուրս գա փողոց: Ամանորյա տոների պատճառով մարդիկ անուշադրության մատնեցին երկրում տեղի ունեցող վերջին իրադարձությունները: Դատարանի առաջ, երբ պահանջում էինք ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին, այնքան մարդ պետք է այնտեղ հավաքվեր, որ կարողանային փակել փողոցը և հասնել նրան, որ դատարանի դահլիճից Գևորգին ազատ արձակեին»: Սանասարյանը ընդգծում է, որ ինքը զրուցել է միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ , որոնք նշել են  ազդեցությունը կլինի այն դեպքում, երբ քաղաքացիական անհնազանդություն լինի: Դավիթ Սանասարյանը դեկտեմբերի 31-ի կատարվածը որակավորում է, որպես «քուչի կռիվ»: Նա փաստում է, որ հրեշտակների գումարտակը իրականում դաժան ու քինախնդիր մարդու տեսակներից է հավաքված: Աստղիկ Ավագյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am