«Գյադեքի» ժամանակը

 «Ռոբերտ Քոչարյանը փորձում է իր շուրջը միավորել ընդդիմությանը: Չեմ կարծում, որ դա կստացվի, որովհետև շատ լավ գիտեք մարդկանց վերաբերմունքը և վարկանիշը: Ձեզ, սիրելի' լրագրողներ, բոլորիդ խորհուրդ եմ տալիս՝ Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս՝ երբևիցե չօգտագործել նախագահ բառը, որովհետև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը երբևիցե ընտրված նախագահներ չեն եղել, նրանք ուղղակի մարդիկ են, որոնք զբաղեցրել են այդ պաշտոնը»,- այսօր` Հաղթանակի օրը, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով օրերս Արցախում ՀՅԴ կազմակերպած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովին, որտեղ հավաքվածները, անհատները աջակցություն են հայտնել Ռ. Քոչարյանին, Ա. Սիմոնյանը նշել է. «ՀՀ իշխանության աջակիցը ժողովուրդն է. թե ով որտեղ կհավաքվի, իրար ինչ կենաց կասեն, ինչ նամակ կգրեն, ով իր հին օրերը կհիշի, դա իրենց խնդիրն է: Ես ինձ ավելի լուրջ մրցակից պառլամենտական ընդդիմությանն եմ համարում, իսկ թե նախկին բեկորները, որոնք որ միավորվում են մի նպատակով, որպեսզի փրկեն այն ամենը և իրենց, որովհետև ժամանակին ոչ այնքան ճիշտ գործողություններով են հայտնի դարձել հայ ժողովրդին, ինձ չի հետաքրքրում»:
Դիտարկմանը, թե Արցախի իշխանությունն է աջակցում նրանց, ԱԺ փոխնախագահը պատասխանել է, որ այդպես չի կարծում. «Արցախի իշխանությունը պաշտոնապես, չեմ կարծում, որ աջակցություն է հայտնում նրանց, դրանք իշխանության մեջ եղած անհատներ են: Հայաստանի Հանրապետությունն ունի իր քրեական օրենսգիրքը: Դա Հայաստանի ներքին խնդիրն է, մնացածի պատասխանը, կարծում եմ, դատարանը միանշանակ կտա»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Դատարանի խնդիրը թողնենք դատարանին, բայց եթե Արցախի գործոց նախագահը նամակ է գրել Քոչարյանի հարցով, կնշանակի Արցախի իշխանությունն առնվազն աջակցում է նրան, որովհետև նախագահը սոսկ անհատ չէ, նա կոնկրետ իշխանություն:

Երբ Նիկոլ Փաշինյանի կողքը հայտնված կենսագրություն և հետագիծ չունցող, բախտի բերմամբ ու առավելապես պատահմամբ ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնված ջահելներն իրենց իրավունք են վերապահում հայտարարել, թե նախկին նախագահներին ինչպես կոչենք, կամ ընդհանրապես նրանց նախագահ անունով դիմենք, թե ոչ, գյադաների ժամանակը` որպես հասկացություն և մտածողության դրսևորում, վերարժևորվում է: Երբ ցինիզմը դառնում գնահատանքի չափանիշ, բոլոր ժամանակների գյադաները դառնում են տարածությունից և անգամ ժամանակից դուրս իրողություն: Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը 10-ական տարի եղել են ՀՀ նախագահներ, Քոչարյանը եղել է նաև Արցախի առաջին նախագահը: Նրանք ներկայացրել են մեր երկիրը միջազգային ատյաններում, վարել Ղարաբաղի հարցով բանակցություններ, անցել են Արցախյան պատերազմի բովով, դերակատարում են ունեցել ազատամարտի մեր հաղթանակներում, ստորագրել են օրենքներ, միջազգային պայմանագրեր, ղեկավարել են երկիրը:

Անկախ քաղաքական իրավիճակից, անկախ ներկա և հետագա իրադարձություններից` ակնհայտ իրողություն է, որ ՀՀ երեք նախագահների` Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անուններն արդեն գրված են հայ ժողովրդի պատմության մեջ: Սա պատմական փաստ է, իրողություն, որի ընկալումն ունենալու համար պետք է նախ և առաջ պետական արժեհամակարգ և մտածողություն ունենալ: ՀՀ բոլոր երեք նախագահները` որպես կերպարներ, տեղ կունենան նաև քաղաքական քննարկումներում, ուզենք թե չուզենք` հետագա իշխանությունները առիթ են ունենալու վերլուծել այդ մարդկանց իշխանության շրջանը. դրական կամ բացասական լույսի ներքո` կարևոր չէ: Ալեն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանի բարեհաճության շնորհիվ դարձել է ԱԺ փոխխոսնակ և առայժմ հիշատակման արժանի որևէ գործ մեր երկրի համար չի արել: Լրագրողներին խորհուրդներ տալուց առաջ Ալեն Սիմոնյանը լավ կանի` ինքն իրեն հարց տա` եթե հանկարծ օրերից մի օր Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չլինի, ո՞վ է հիշելու Ալեն Սիմոնյանի գոյության մասին և որպես ի՞նչ է հիշելու:

Իսկապես մի քիչ համեստ ու զուսպ լինելը չէր խանգարի ոչ միայն Ալեն Սիմոնյանին, այլև նրա նման շատերին:


Հայկ Դավթյան

դիտվել է 8154 անգամ
Լրահոս
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am