Նիկոլ Փաշինյանը ուզում է նոր Սերժ Սարգսյան դառնալ

Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման մեկ տարվա ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունում սուպերվարչապետության համակարգը վերացված է, սուպերվարչապետ այլևս չկա` գոյություն չունի:

«Հայաստանում այն, ինչ կատարվում է վերջին 30 տարվա ընթացքում, քանի՞ անգամ է տեղի ունեցել: Կարո՞ղ եք բացատրել, թե ինչու է սուպերվարչապետի մեքենան կանգնում լուսացույցի տակ: Սուպերվարչապետական համակարգը միայն օրենքը և օրինական լծակները չեն: Սուպերվարչապետը նա է, ով ասում է՝ դու շաքարավազ կներկրես, դու՝ չներկրես: Բանանի գործը քեզ եմ փոխանցում, բենզինի գործը՝ մեկ ուրիշին, այստեղ պետք է գյուղապետ ընտրվի այս մարդը, այս քրեական գործը պետք է կարճվի կամ չկարճվի և այլն: Սուպերվարչապետական համակարգը դա է: «Բաղրամյան 26»-ը ինչո՞ւ վերադարձրեցինք, ինչո՞ւ են «Բաղրամյան 26»-ի և Ազգային ժողովի դռները բաց: Ինչո՞ւ ենք քվոտաներ առաջարկում (ընդդիմությանը-խմբ.) Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում և Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում: Ես սուպերվարչապետական համակարգը, որ քննադատել եմ, առաջին հերթին դա եմ նկատի ունեցել: Դուք տեսե՞լ եք սուպերվարչապետ, ով դատարանում վկայի կարգավիճակով հանդես է գալիս: Ոմանք ասում են՝ դա շոու է: Դա շոու չէ, այլ քաղաքական կամքի ցուցադրում է։ Կարող եմ ասուլիս էլ չանել չէ՞, բայց սա բացարձակ թափանցիկության ցուցադրում է։ Եթե խոսքը վերաբերում է 1-2 գերատեսչության կարգավիճակին, ապա այստեղ էլ կան փաստեր ու փաստարկներ։ Օրինակ՝ ԱԱԾ-ն նախարարություն դարձնելու համար հարցադրում անեմ՝ երկրում նոր Սերժ Սարգսյա՞ն եք ուզում։ Սերժ Սարգսյանի քաղաքական կարիերան ո՞նց է ձևավորվել, չէ՞ որ ԱԱԾ-ի ժամանակներից կամաց-կամաց եկել, հասել է իշխանության։ Պարզապես հիմա մարդիկ կան, որ ասելիք չունեն, չեն էլ ունեցել, իրանց գործունեությունը ընդամենը մեզանից ցիտատներ անելն է։ Շատ լավ է, թող մեր ասածներն ուշադիր գրառեն, որովհետև հետագա քաղաքական կարիերայում իրենց պետք կգա»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով` սուպերվարչապետական համակարգն այն է, երբ խումբը կամ մարդը պահում է իշխանությունը և ասում է, որ ոչ մեկին չի տա: «Ես ասում եմ, որ Հայաստանում իշխանություն չունեմ, այն պատկանում է ժողովրդին: Մի երկրում, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Սուպերվարչապետական համակարգը Հայաստանում այլևս վերացված է, որովհետև ժողովրդավարական երկրում չի կարող լինել սուպերվարչապետ»,- ասաց վարչապետը:
Փաստորեն Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետության ընկալումները մեկ տարվա ընթացքում բացարձակապես փոխվել են: Դեռևս անցյալ տարի Ազգային ժողովում որպես վարչապետի թեկնածու ունեցած իր ելույթում հայտարարում էր, որ ինքը վարչապետ ընտրվելու դեպքում հրաժարվելու է սուպարվարչապետության ինստիտուտից, քանի որ գտնում է` որևէ անձ չպետք է ունենա օրենսդրորեն իրեն վերապահված այդքան մեծ լիազորություններ: Մինդեռ այժմ սուպերվարչապետության նրա ընկալումները տեղավորվում են կարմիր լույսի տակ կանգնելու, բիզնես ոլորտները բաշխելու կենցաղային խնդիրների շրջանակում: Սա կարող էր ծիծաղելի լինել, եթե այսքան ողբերգական չլիներ:
Խորհրդարանական կառավարման համակարգի տրամաբանության տեսանկյունից սուպերլիազորություններով օժտված միակ պետական ինստիտուտը պետք է լինի խորհրդարանը: Սերժ Սարգսյանը չէր պահպանել այդ տրամաբանությունը` սեփական անձի գերիշխանությունը ամրապնդելու համար, և դա խոշոր հաշվով դարձավ նրա քաղաքական տապալման պատճառը` լրջագույն վտանգ հասցնելով նաև պետական ինստիտուտներին: Ստացվում է` Նիկոլ Փաշինյանը ուզում է նոր Սերժ Սարգսյան դառնալ և այդ պատճառով էլ չի ուզում հրաժարվել օրենսդրորեն իրեն վերապահված գործառույթներից, չի ուզում իր ենթակայությունից բաց թողնել որևէ կառույց` այդ թվում նաև ուժայիններին և ֆինանսական կառույցներին:
Վերադառնալով բանանի և շաքարավազի թեմային` ներկրման հարցերը լուծվում էին ոչ թե օրենքով, այլ օրենքից դուրս կլանային պայմանավորվածություններով և խոշոր հաշվով կապ չունեին պետական ինստիտուտների փոխհարաբերությունների իրավական կարգավորումների հետ: Իսկ սուպերվարչապետական համակարգը հենց օրենքը և օրինական լծակներն են որ կան, որովհետև լուսացույցի կարմիր լույսի տակ Սերժ Սարգսյանի մեքենան նույնպես կանգնում էր, բայց դա ամենևին էլ չէր նշանակում, թե նա չի ուզում սուպերվարչապետ լինել:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1233 անգամ
Լրահոս
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am