Նիկոլ Փաշինյանի նոր սպառնալիքը

Իշխանավորման մեկ տարվա ամփոփիչ ասուլիսում Նիկոլ Փաշինյանը անցած տարվա ձեռքբերումների եւ հեղափոխական բարեփոխումների մասին շոշափելի, իրական քննարկման փոխարեն հանդես եկավ բազում ուշագրավ հայտարարություններով, ընդհուպ սպառնալիքներով: Մասնավորապես նոր դժգոհության ալիք բարձրանալու խոսակցություններին Փաշինյանը սկզբում հեգնանքով արձագանքեց, ասելով.<<Էդ ով է մեզ փողոց դուրս գալով վախեցնում, էդ մարդիկ չեն հասկանում ինչ է կատարվում ՀՀ-ում>>, ապա անցավ իրական սպառնալիքների, ցույց տալով, որ ինքն իրականում մնացել է հեղափոխական լիդերի կերպարում, որ ինքը դեռեւս չի գիտակցում պետության ղեկավարի դերն ու նշանակությունը եւ կարող է սպառնալ սեփական ժողովրդին , ժողովդրի այն հատվածին, որն իրենց հետ չէ նոր ռեպրեսիաներով: Մասնավորապես փողոց դուրս գալու համատեքստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.<<Դեռ հարց ա մենք դրանից վախենում ենք, թե թաքուն հույս ունենք, որ նման բան կլինի, որովհետեւ կարողա էդ փողոց դուրս գալը մեզ էլ հավեսի գցի, որովհետեւ ոնց որ թե ժողովրդի մոտ երկրորդ հեղափոխության պահանջ է հասունանում եւ մեզ քննադատում են, թե հարցեր կան, որտեղ հեղափոխական տեմպերով առաջ չենք գնում, գուցե կան նման հարցեր, որ էս ընթացակարգերով չի լուծվում, բայց փողոց դուրս գալով շատ արագ կարող է լուծվել>>:

Պարզ է չէ, որ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է բոլշեւիկյան մեթոդներով: Նախ հասարակությանը տարանջատեցին սեւերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականներին, նախկին հարուստ <<թալանչիների>> եւ թալանված ընչազուրկերի, հիմա էլ ակնարկում է, թե կարող է այդ նախկինների՝ հարուստների դեմ նոր հեղափոխությամբ, ապստամբությամբ հանդես գալ, հատկապես, որ այդ ճանապարհով ավելի արագ լուծում կտրվի հարցերին, քան օրինական, որի դեպքում Փաշինյանի թիմը փաստերի դեֆիցիտի առաջ է կկանգնի, ինչպես որ նախկին պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործերի դեպքում է այսօր: Իսկ հասարակության այսպիսի բեւեռացման վերջը անկասկած լինելու է քաղաքացիական պատերազմը: Նիկոլ Փաշինյանը քանի որ մեկ տարվա ընթացքում իրական ձեռքբերում չուներ, որի մասին կարելի էր անվերջ թմբկահարել ասուլիսի ընթացքում, ավելի շատ ծավալվում էր նախկինների մասին հարցադրումների ժամանակ, հաճախ երկար եւ իրար չկապվող մտքեր արտահայտում:Քաղաքագիտական կանոնի համաձայն
որքան երկարաշունչ է պետության ղեկավարի խոսքը, այնքան ոչ ժողովրդավարական է իշխող ռեժիմը:Ճիշտ նույն կանոնով Փաշինյանի պարագայում գործի բացակայությունը փոխհատուցվում էր խոսքի առատությամբ:

Այս համատեքստում նա չէր կարող շրջանցել ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, ինչպես կասեր Վանոն, հարցը պառավեց, բայց Փաշինյանը դրանից ձեռք չի քաշում: Իսկ ամենազավեշտալին իր այն հայտարարությունն էր փողոց դուրս գալու համատեքստում, որ եթե այսօր էլ լինեն ընտրություններ, իրենք այդքան ձայն կհավաքեն ու ոչ մեկ թող չսպառնա, թե վարկանիշ են կորցրել, մարդիկ փողոց դուրս կգան: Ինչպես ժամանակին Փաշինյանն էր խորհուրդ տալիս Սերժ Սարգսյանին, թե ասեք, որ ձեզ իրավիճակը ճշգրիտ զեկուցեն, նույնն էլ մենք ենք իրեն խորհուրդ տալիս:

Անի Սահակյան

դիտվել է 3836 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am