«Թեւերը կկտրեմ»,պալատական ինտրիգներ թույլ չեմ տա.Վարչապետը՝ Սանասարյանի գործի մասին (video)

 Խոստանում է բոլոր նրանց «թեւերը կտրել», որոնք կփորձեն կառավարությունում պալատական ինտրիգներ անել, այսօրվա ասուլիսում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա մեկնաբանեց քրեական գործի հարցը, որով անցնում է ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը: Վարչապետից, մասնավորապես, հետաքրքրվեցին՝ իրականությանն արդյոք համապատասխանո՞ւմ է այն տեղեկությունը, որ իշխանությունում «ճյուղեր» կան, որոնք խոչընդոտում են Սանասարյանի առնչությամբ արդարադատության իրականացմանը:

«Ես նմա՞ն եմ մարդու, որը լինելով վարչապետ՝ իշխանությունում այդպիսի «ճյուղեր» թույլ կտա: Գործադիր իշխանությունում չեն կարող «ճյուղեր» լինել: Դա միասնական մարմին է: Եթե այդպիսի «ճյուղեր» եւ «թեւեր» հայտնվեն, ես դրանք կկտրեմ: Սա իմ քմահաճույքը չէ, այդպիսին է պետական կառավարման տրամաբանությունը: Բացառված է, որ ես որեւէ հանգամանքում պալատական ինտրիգներ թույլ տամ: Մինչեւ «թեւերի» կտրելը չեն հասնի, որովհետեւ չեն աճի, այլ սաղմանավորման փուլում կչորանան»,- խոստացավ Փաշինյանը՝ խորհուրդ տալով, որ նրանք, ովքեր նման մտադրություններ ունեն, դրանցից հրաժարվեն:

 Փաշինյանը նշեց, որ ԱԱԾ տնօրենը նախապես եկել է իր մոտ եւ առաջարկել գործի վարույթը փոխանցել ՀՔԾ, այդ թվում՝ նաեւ այն պատճառով, որ ԱԱԾ-ում վիրավորվում են կասկածների պատճառով: «Ես դեմ եմ նման որոշմանը, որովհետեւ կստացվի, որ մենք կառավարության մեջ չենք կարողանում, քաղաքական կամք չունենք մեզ հետ կապված գործերը քննելու համար, այլ տալիս ենք ուրիշին քննելու: Բայց եթե հանուն օբյեկտիվության պետք է փոխանցել ՀՔԾ-ին, այս հարցում բացարձակապես խնդիր չեմ տեսնում:Չխախտելով անմեղության կանխավարկածը՝ ցանկանում եմ արձանագրել ցավալի երեւույթներ: Ինչո՞ւ եղավ հեղափոխություն: Որպեսզի ընկերների եւ ոչ ընկերների հանդեպ լինի տարբե՞ր մոտեցում: Սանասարյանն իմ ընկերն էլ է, հետո ի՞նչ: Եթե նույնիսկ խոսքը վերաբերի իմ ընտանիքի անդամին, ինչպես արդեն ասել եմ խորհրդարանի ամբիոնից»,- նշեց Փաշինյանը՝ մեջբերելով Ֆրանկոյին՝ ընկերներին ամեն ինչ, թշնամիներին՝ օրենք: «Իմ տեղեկությունները միակողմանի չեն, ոչ միայն ԱԱԾ-ից են, իմ աղբյուրը իմ թիմի անդամներն են, Դավիթ Սանասարյանը: Բացառված է ոչ օբյեկտիվ քննությունը: Եթե հակառակը պարզվի, մեղավորները խստորեն կպատժվեն»,- հավաստիացրեց Փաշինյանը:

դիտվել է 1258 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am