Ինչ կորոշեն Մոսկվան ու Վաշինգտոնը մի քանի օրից՝ Արցախի հարցում

Մայիսի 14-ին Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն կժամանի Սոչի` բանակցություններ անցկացնելու իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ:
Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու Վենեսուելայում շարունակվող ներքաղաքական ճգնաժամը և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի ապագան:
Թեև Հարավային Կովկասում հակամարտությունների թեմաների վերաբերյալ քննարկումների մասին տեղեկատվություն չի հաղորդվել, սակայն չի կարելի բացառել, որ նման քննարկումներ, այնուամենայնիվ ընթանան:
Բանն այն է, որ Ռուսաստանի ակտիվությունը վերջերս ղարաբաղյան կարգավորման գործընթացում հանգեցնելու է մի իրավիճակի, երբ կամ ԱՄՆ-ը պետք է հայտնի իր համաձայնությունը Միացյալ Նահանգների հետ, կամ շարունակի իր առանձին խաղը Հայաստանի ու Միացյալ Նահանգների հետ:
Ըստ ամենայնի, կընտրվի առաջին տարբերակը:
Մի քանի օրից Սոչիում Ռուսաստանի արտգործնախարարի և Միացյալ Նահանգների պետքարտուղարի հանդիպումն, այս առումով, կարող է որոշակի ճշգրտումների համար հարմար առիթ դառնալ:
Թե որքան է Ռուսաստանին «ազատություն» տրված արցախյան հարցում՝ առայժմ պարզ չէ: Դատելով «կազմակերպչի» դերի մեջ մտած Ռուսաստանի իշխանությունների ակտիվությունից, այժմ Ռուսաստանը շարունակում է վարել արցախյան կարգավորման գործընթացում բանակցությունների կազմակերպման, անգամ՝ որոշակի պայմանավորվածությունները հարգելու ու պահանջներ կատարելու գործընթացները:
«Բոլորը բոլորի հետ»՝ գերիներին փոխանակելու հարցն, օրինակ, դրանցից մեկն է:
Օրինակ, օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում ձերբակալված ու կեղծ մեղադրանքով դատապարտված Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ հայ Մարատ Ուլեդանով-Գալուստյանը վերջապես Բաքվի բանտից տեղափոխվել է Ռուսաստան։ Նշենք, որ գրեթե 3 տարի նրան պահել էին Բաքվի մեկուսարանում՝ հայկական ծագման պատճառով։
Պաշտոնական Մոսկվան մշտապես նշում էր, որ Ադրբեջանի հետ երկկողմ հանդիպումների ու քննարկումների ընթացքում իրենք մշտապես բարձրացնում են իրենց քաղաքացիների, մասնավորապես Ուելդանով-Գալուստյանի հարցը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3722 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am