Փաշինյանի տապալման պատասխանատվությունը չեն ուզում կիսել

Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երկրորդ ընթերցման ժամանակ ևս դեմ է քվեարկելու «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով ներկայացված փոփոխություններին:

«Ինչպես առաջին ընթերցման ժամանակ, երկրորդ ընթերցման ժամանակ ևս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու խորհրդարանին ներկայացված օրենքի այս նախագծին»,- նել է նա: Պատգամավորի խոսքով` մշակույթի նախարարությունը կրթության և գիտության, սպորտի նախարարության հետ միացնելու մեջ տրամաբանություն չի տեսնում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ևս համաձայն չէ կառավարության կառուցվածքի առաջարկվող տարբերակին: Ազգային ժողովում նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում ԼՀԿ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հայտարարել է, որ ուժային կառույցներին խորհրդարանական վերահսկողության դաշտ չբերելու կառավարության արդարացումները ձախողվել են: «Սահմանադրությունը հստակ որոշում է, թե ովքեր են խորհրդարանական վերահսկողության դաշտում: Ընդդիմության առաջարկների ընդունման ձեր նոր մշակույթը ողջունելի է, բայց այն կարծես դեռ կաղում է»,- ասաց Սամսոնյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը նշեց, որ դիմում-նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով ուշադրություն սևեռել հատկապես մշակույթի նախարարությունը որևէ այլ գերատեսչության չմիավորելու հանգամանքի վրա: «Մշակութային քաղաքականությունը պետք է մշակվի և իրականացվի մեկ կառույցի, այլ ոչ թե միավորված կառույցի կողմից»,- նշել է Կոստանյանը: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը մենակ են մնում կարևոր նախաձեռնություններում: Կառավարության կառուցվածքի հարցը կարևոր սկզբունքային խնդիրներից է, որի շուրջ քաղաքական կոնսենսուսը իշխանության համար կարևոր քննություն է: Ճիշտ է, իշխող ուժը խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունի, ինչն առավել քան բավարար է կառավարության կառուցվածքի և գործունեության մասին առաջարկվող նախագիծը, որով հիշեցնենք, նախատեսվում է մի շարք նախարարությունների միավորում, ընդունել: Քաղաքական համաձայնության առակայության դեպքում պատասխանատվությունը կիսվում է:

Եթե կառավարման նոր մոդելը ավելի անարդյունավետ լինի, քան ներկա համակարգն է, ապա դրա համար պատասխանատվության իրենց մասնաբաժինը կունենան նաև խորհրդարանի մյուս երկու ուժերը: Ու չնայած և' Լուսավոր Հայաաստանը և Բարգավաճ Հայաստանը հանդես են եկել որպես հեղափոխությանը աջակցող ուժեր, սակայն նրանք չեն պատրաստվում աջակցել Փաշինյանի նախաձեռնությանը` թերևս քաջ գիտակցելով, որ անկախ կառուցվքածքից և նախարարությունների թվից` ներկա կառավարությանը չի հաջողվելու շոշափելի արդյունքներ ցուցաբերել: Հետևաբար ինչ իմաստ ունի մտնել խորտակվող նավը:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 5650 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am