Մեծ ճեղք` Քոչարյանի գործում

 

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով օղակը սեղմվում է, և իշխանությունն ու դատական համակարգը հայտնվում են պատային իրավիճակում: Նախ Շուշիի ազատագրման օրվան ընդառաջ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արաձակելու միջնորդությամբ Գլխավոր դատախազին են դիմել Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը: Անկախ նրանից` այս խնդրանքը կբավարարվի, թե ոչ, անկախ նրանից` վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցում ինչպիսի միջամտություն կցուցաբերի, հեղափոխությունից հետո առաջին անգամ հրապարակավ ընդգծվել է Արցախի ու Հայաստանի իշխանության քաղաքական հակասությունը`Ռոբերտ Քոչարյանի հարցում:
Արցախի ներկա և նախկին նախագահները իրենց նամակում գրել են, որ պատրաստ են տալ ցանկացած կարգի երաշխիք, որ ազատություն ստանալու դեպքում Քոչարյանը չի խոչընդոտի գործի քննությանը: Մերժել Արցախի երկու նախագահների խնդրանքը` խափանման միջոցը փոխելու հարցում, կնշանակի ուղղակի մարտահրավեր նետել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարության միջև` դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:
Բացի այդ` հենց նույն օրը Սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ, որոշեց, որ ՀՀ վճռաբեկ դատարանը գործը ըստ էության չլուծող դատական ակտերի վերաբերյալ կայացնում է վերջնական դատական ակտ, և հենց այդ մեկնաբանությամբ նորմը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության պահանջներին: Սահմանադրական դատարանի այս դիրքորոշումը նշանակում է, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի, այդ թվում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումների բողոքարկման դեպքում Վճռաբեկ դատարանը չի կարող գործը ուղարկել նոր քննության, այլ ինքը պետք է կայացնի վերջնական որոշում։ Սահմանադրական դատարանը նաև նշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վճռաբեկ դատարանի կողմից կիրառվել է այլ՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կայացված դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:
Միաժամանակ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործի քննությունը պատահական բաշխման սկզբունքով մակագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին, ով մինչ այդ մեկ անգամ արդեն հրաժարվել էր նույն գործի քննությունից: Սրան նախորդել էր դատավոր Վարդան Գրիգորյանւի ինքնաբացարկը` Քոչարյանի և մյուսների գործով: Մինչ այդ ևս 4 այլ դատավորներ հրաժարվել էին քննել Ռոբերտ Քոչարյանի գործը:
Ստացվում է` իրավական համակարգը ևս Քոչարյանի գործով կանգնած է պատային իրավիճակի առջև`Բարձրագույն դատական խորհուրդը փաստորեն չի կարողանում Քոչարյանի գործը քննող դատավոր գտնել : Նման ճգնաժամային վիճակում դատական համակարգը երբեք չի եղել և այս ճգնաժամը անուղղակի ապացույցն է այն բանի, որ և դատախազությունը և գործը քննող դատարնները ազատ չեն:
Հայկ Դավթյան

դիտվել է 7261 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am