Սիրիայում կան մոտ 50 ամերիկացի զինծառայողներ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը դիտարկում է լրացուցիչ 250 հատուկջոկատայիններ Սիրիա ուղարկելու հարցը, ովքեր խորհրդատվական գործառույթ կիրականացնեն ընդդիմության զինված խմբերի հետ՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի տեմպը ուժեղացնելու համար: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը: Ըստ հեռուստաալիքի՝ զինծառայողներ ուղարկելու հիմնական նպատակն է «տեղական ուժերի համար հիմքեր ստեղծել, որպեսզի նրանք վերադարձնեն սիրիական Ռաքայի և իրաքյան Մոսուլի նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև անհնարին դարձնեն այդ տարածքների օգտագործումը՝ ԴԱԻՇ-ի արտաքին հարձակումների ծրագրերի համար»: Ներկայումս Սիրիայում կան մոտ 50 ամերիկացի զինծառայողներ, ովքեր հիմնականում գտնվում են ճակատային գծից հեռու: Նրանք նույնպես կատարում են խորհրդատվական գործառույթներ:
