Ջահելների «դեդովշինա» ԲՀԿ-ի նկատմամբ

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ԲՀԿ-ի նկատմամբ ընդգծված վերաբերմունք ունի։ Մի ֆրոնտում Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթաց է խրախուսում, մյուս ֆրոնտում չեղարկում Ծառուկյանի ու նրա թիմի անվան հետ կապվող քայլերը։

Երեկ հայտնի դարձավ, որ դադարեցվել է Ծառուկյանի կողմից մատչելի բնակարանների շինարարական աշխատանքները, ավելի վաղ դադարեցվել` սիցիլիումի գործարանի կառուցումը։ Իմքայլականների պրիմիտիվ դեդովշինան այնքան է սրվել, որ արդեն շուն ու կատվի մասին ԲՀԿ-ի նախագիծն են որոշում չեղարկել, որ հետո իրենք ընդունեն։

Կենդանիների սպանություն, դաժան վերաբերմունքի, խոշտանգման քրեականացման մասին Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած օրինագծի վերաբերյալ ելույթի ժամանակ Նաիրա Զոհրաբյանը պատին դեմ տվեց իշխանություններին։ Հիշեցնենք, որ պատգամավորի նախագիծը չի ընդգրկվել նիստերի օրակարգ։
Ասաց,որ ինքը եւս մշակել է օրինագիծ, որին կառավարությունը դրական գնահատական էր տվել, անգամ նշվել էր, որ ազատազրկումը պետք է ավելի խիստ լինի՝ մինչև 3 տարի:
Զոհրաբյանի խոսքով, նախագիծը դրական մոտիվացիայով եկել է ԱԺ, իսկ երեկ իրենք կառավարությունից լրացուցիչ կից գրություն են ստացել, որտեղ գրված է՝ նախագծի մոտեցումը լավն է, բայց իրենք քննարկում են, ապա առաջարկում են ձեռնպահ մնալ ներկայաված օրենքի նախագծի ընդունումից:

‹‹Եթե շունն ու կատուն էլ եք քաղաքականացնում և ուզում եք՝ անպայաման դա ներկայացված լինի ‹‹Իմ քայլը››-ի կողմից, քավլիցի, խնդիր չկա, արեք դուք, ես նախագիծը չեմ հանելու շրջանառությունից, իսկ դուք դրեք մերժեք իմ նախագիծը››,-ասաց ԲՀԿ պատգամավորը հեգնելով, թե շունն ու կատուն թող ձեզ հայտնեն իրենց երախտագիտությունը։

Նա տարակուսած է․ ‹‹Ես զարմանում եմ, կառավարությունում տալիս են դրական եզրակացություն, հետո նստում մտածում են ‹‹Բայց լավ ինչի՞ իրենք անեն, այս լավ բանը մենք կարող ենք անել: Դուք արեք այդ լավ բանը, ես իմ նախագիծը շրջանառությունից չեմ հանելու››:

Ի դեպ, այսօր խորհրդարանում իրեն մանդատազրկելու իշխանությունների քողարկված մտադրությունների մասին Ծառուկյանը բավականին սպառիչ պատասխան տվեց ի պատասխան լրագրողների հարցերի․ «Սաղի դարդ ու ցավը մնացել ա Ծառուկյանի մանդատը: Երկրի խնդիրները լուծվել պրծել ա հա՞, դա ա մնացել: Ծառուկյանը՝ որպես պատգամավոր, մի անգամ գնաց Բրյուսել՝ Եվրապարլամենտ, 80 պատգամավոր հրավիրեց Հայաստան, նրանցից 25-ին տարավ Ղարաբաղ, որ էս 30 տարվա մեջ 25 պատգամավոր կյանքում չէր գնացել Արցախ, բայց եթե «վերտալյոտ» էլ տրամադրեին, նախանձությունից էդ էլ չտրամադրեցին, կարայի 40-50 պատգամավոր տանեի»:

Ծառուկյանը ասաց, որ իր նկատմամբ ոչ թե քաղաքական հետապնդում է իրականացվում, այլ որոշ մարդիկ նախանձում են, թե ովքեր են «նախանձները» Ծառուկյանը չմանրամասնեց։ Ակնհայտ է, որ Ծառուկյանը բավական նուրբ ձեւակերպում տվեց, նրան ոչ թե նախանձում են, այլ վախենում Ծառուկյանի՝ իշխանության օրեցօր նվազող վարկանիշին հակառակ համեմատական կշռից։

Անի Սահակյան

դիտվել է 1410 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am