Վարչապետն արագ պետք է որոշի ու գնա. Գուրգեն Եղիազարյան

Hayeli.am-ի հետ զրույցում ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանն, անդրադառնալով  ԵԱՏՄ-ում նախագահող երկրի` Ղազախստանի կողմից Երևանում ապրիլի 8-ին նախատեսված կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղափոխելու առաջարկին ՀՀ վարչապետի դիրքորոշմանը, նշեց. «Կարծում եմ` վարչապետը պետք է մասնակցի: Հովիկ Աբրահամյանը պետք է արագ որոշում կայացնի և գնա. մեկ երկու հայտարարությունների համար չարժե հրաժարվել: Տեսեք`ինչպես Ռուսաստանը կանխեց պատերազմը, որը հրահրվեց Թուրքիայի կողմից: Ուշադիր նայեք և կտեսնեք` ինչպես էր այդ օրերին ակտիվ գործում ռուսական մամուլը: Ռուսական ռադիոները, հեռուստաեթերները լցված էին Արցախի մասին պատմող նյութերով: Ողջ չորսօրյա պատերազմի ընթացքում ռուսական մեդիադաշտը շատ ակտիվ է եղել: Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց Ռուսաստանն իրավունք չունի մեկի կամ մյուսի կողմը պահել: Ցանկացած քայլ`ընդդեմ Ադրբեջանի, մեր դեմ դուրս կբերեր այլ պետությունների: Այնպես որ, եկեք խնդրենք մեր վարչապետին, որ գնա և  ԵԱՏՄ-ում մասնակցի կառավարությունների ղեկավարների հետ հանդիպմանը»,-խոսքը եզրափակեց Գուրգեն Եղիազարյանը`շեշտելով, որ Հովիկ Աբրահամյանի գնալն առաջին հերթին բխում է Հայաստանի պետականության շահերից:   Հիշեցնենք, որ  Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 7-ին ընդունեց պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Ի թիվս այլ հարցերի ՀՀ վարչապետը ՌԴ կառավարության ղեկավարի հետ զրույցում  նշել է, որ ԵԱՏՄ-ում նախագահող երկրի` Ղազախստանի կողմից Երևանում ապրիլի 8-ին նախատեսված կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղափոխելու առաջարկը լուրջ հիմքեր չունի: «Ցանկանում եմ ընդգծել, որ նման գործելաոճն անընդունելի է»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Իր հերթին, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կասկած է հայտնել Հովիկ Աբրահամյանի` նիստից հրաժարվելու հայտարարության վերաբերյալ` պնդելով որ ՀՀ վարչապետը պետք մասնակցի այդ հանդիպմանը: «Հաշվի առնելով ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպումը Մոսկվա տեղափոխելու որոշումը, ցանկանում եմ տեղեկացնել, որ պայմանավորվել ենք այդ նիստը կարճաժամկետ հատվածում անցկացնել նաև Հայաստանում, ինչպես այն նախատեսված էր: Ընթացիկ տարվա փետրվարի մեկից աշխատանքի է անցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նոր կազմը, որի նախագահությունը մոտակա չորս տարիների ընթացքում ստանձնել է Հայաստանի ներկայացուցիչը՝ Տիգրան Սուրենի Սարգսյանը, նախկին վարչապետը»,- իր հերթին՝ հանդիպումից հետո կայացած ասուլիսում ասել է Դմիտրի Մեդվեդևը:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, լսիր ամենասարսափելին՝ քանի կարող ես, դու որոշիր, թե չէ Ռուսաստանը գործի կանցնի․ Սուրենյանց (video) Նիկո՛լ, ժողովուրդը քեզ էնքան է ատում, որ․․․ քաղաքացիներ (video) Տո արի ու մի ասա՝ Նիկո՛լ, թռածը դու ես ու Աննադ, իսկ Ալենը գիտե՞ք՝ ուր էր թռած․ Սուրեն Սուրենյանց (video) Էդմոն Մարուքյա՛ն, դուք ձեր արածը հասկանու՞մ եք․ Էդգար Էլբակյան (video) «Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Դու քեզ քաղաքականապես «սատկացրեցիր»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am