Հակառակորդի կողմից գնդակոծված Մատաղիսն աստիճանաբար վերականգնվում է

Արցախի Մատաղիս գյուղն ադրբեջանական զինուժի կողմից ռմբակոծության ենթարկվելուց հետո աստիճանաբար վերականգնվում է, տարհանված մարդկանցից ոմանք արդեն վերադարձել են գյուղ: Արցախում գտնվող «Արմենպրես»­-ի թղթակիցն այցելել է Մատաղիս գյուղ, հետևել է ընթացող վերականգնողական աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: Մատաղիսի միջնակարգ դպրոցի տնօրեն, այս պահին գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Աղաջանյանն «Արմենպրես»­-ի հետ զրույցում նշել է, որ տարհանված բնակչության մի մասն արդեն վերադարձել է գյուղ: «Նույնիսկ կանայք են սկսել վերադառնալ: Այս պահին արդեն 7­8 կին վերադարձել է: Մարդիկ կամաց­կամաց վերադառնում են: Մտավախություն, իհարկե, ունենք, որ հակառակորդը նորից կսկսի ռմբակոծել գյուղը, բայց մեր հողն ու ջուրն է, մենք պետք է այստեղ լինենք»,­- նշել է նա: Գեղամ Աղաջանյանը, ով ժամանակավորապես ստանձնել է նաև գյուղապետի պարտականությունները, քանի որ Մատաղիսի գյուղապետը հակառակորդի կողմից գնդակոծության հետևանքով վիրավորվել է ու բուժվում է Ստեփանակերտում, պատմել է, որ ռմբակոծությունից հետո գյուղում էլեկտրանականություն չկար, սակայն արդեն երեք օր է, ինչ էլեկտրականությունը վերականգնվել է: Հակառակորդի կողմից գնդակոծության հետևանքով վնասվել է նաև դպրոցի շենքը: Գեղամ Աղաջանյանը նկատել է, որ այս պահին դպրոցի շենքի վերականգման աշխատանքներն են սկսել՝ վստահեցնելով, որ շատ կարճ ժամանակահատվածում այդ աշխատանքները կավարտվեն: «Աշխատանքն արդեն սկսել ենք: Լավ սկիզբը գործի կեսն է: Ամենաշատը երեք օրվա ընթացքում այս աշխատանքները կավարտենք ու պատրաստ կլինենք դասերը սկսելուն»,­- ասել է Գեղամ Աղաջանյանը: Մատաղիսում այս պահի դրությամբ 45 մարդ է բնակվում: Գյուղի ընդհանուր բնակչության թիվը՝ ժամանակավոր բնակչության հետ միասին 600 է: Մատաղիսի բնակիչ Շահեն Սահինյանն էլ «Արմենպրես»-­ի հետ զրույցում նշել է, որ ինքը երբեք գյուղը չի լքել ու չի էլ պատրաստվում լքել: «Ես մասնակցել եմ արցախյան ազատամարտին, միշտ եղել եմ Արցախում: Այս ծանր օրերին չեմ լքել հարազատ գյուղս ու չեմ էլ լքելու: Սա մեր հողն ու ջուրն է, այստեղից գնալու տեղ չունենք, հակառակորդին էլ թույլ չենք տալու մեկ մետր անգամ առաջ գալ»,­- ասել է Շահեն Սահինյանը:  

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Ճնշումները պայմանավորված են Փաշինյանի վարկանիշի անկումով․ Մարիաննա Ղահրամանյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում խուզարկության մասին Գաբրելյանովը հայտարարել է Հայաստանում 300 000 ադրբեջանցիների լայնածավալ վերաբնակեցման ծրագրերի մասին «Չէ՛ ծիտ, եթե չես հավատում, կարող ես գնալ, Լարսում պառկել»․ Արմինե Ադիբեկյան (video) Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունն Աղվերանի Apricot Hotels & Resort հյուրանոցում է Երևան-Գյումրի ավտոճանապարհին 34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿ «Հայ-ռուսական հարաբերությունները կպայթեն, եթե Նիկոլը․․․»․ Կոնստանտին Զատուլին (video) Նոյեմբերյանում նախապատրաստվո՞ւմ են Ադրբեջանի փոխվարչապետի այցին. մանրամասներ Տիկի՛ն Ավանեսյան, պատրաստ եմ ձեզ ուղեկցել Բաքու այցի ընթացքում. Մանե Թանդիլյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք Ես չեմ նայում Փաշինյանին, ամոթ է, վատ եմ զգում․ Հարցում (video) Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են իշխանության, Հայաստանի պարտությունները շարունակական են լինելու. Ոսկան Սարգսյան Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին Ալե՛ն, չի կարելի նախանձել մի մարդու, ով տենց մամա ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից 10 մարդ է զոհվել Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում Ադրբեջանի փոխվարչապետը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր Փաշինյանը դաստիարակություն և հասկացողություն չունի, աննոռմալ երևույթ․ Հարցում (video) Թուքիայից հայտարարել են՝ այլընտրանքային առևտրի ուղին կարևոր է, օրակարգում է «Զանգեզուրի միջանցքը» «Խնդիրն էն կլիներ, եթե Աննա Հակոբյանն Ալիևի հետ սիրավեպ ունենար»․ Արմինե Ադիբեկյան (video) Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետն ու վերջինիս գլխավորած պատվիրակությունը գտնվում են Աղվերանում Ուզեք թե չուզեք, Ռոբերտ Քոչարյանը և Սամվել Կարապետյանը հաղթում են (video) Փամբակում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է քարե պատնեշին, առաջացել է դիզվառելիքի արտահոսք Կանդազը հացադուլ է հայտարարել «Վարդաշեն» ՔԿՀ-ում Առնվազն 21 մարդ մահապատժի է ենթարկվել, 4000-ը՝ ձերբակալվել Իրանում պատերազմի մեկնարկից ի վեր․ ՄԱԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am