Մահացել է հայտնի թուրք պատմակեղծարարը

Թուրքիայում 86 տարեկան հասակում մահացել է հայտնի թուրք պատմակեղծարար Քադիր Մըսըրօղլուն:
Մըսըրօղլուն բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ է, որոնցում բազմիցս անդրադարձել է Հայկական հարցին, հերքել Հայոց ցեղասպանության իրողությունը: Ըստ նրա վարկածի` Քրդական աշխատավորական կուսակցությունն իրականում քրդական չէ, այլ հայկական, իսկ կուսակցության հիմնադիր Աբդուլլահ Օջալանի հայր ու մայրը ծագումով հայեր են: