Թավշյա հեղափոխության «համեստ» հմայքը

Նիկոլ Փաշինյանն իր լրագրողական ու ընդդիմադիր կյանքի ընթացքում փառաբանել է աղքատությունը և թիրախավորել հարուստներին։

Նիկոլ Փաշինյանն ատում է հարուստներին, քանզի աղքատ անցյալ է ունեցել։ Նա նեոբոլշևիկ է։

Փաշինյանի մոտ սովածության զգացումը բառիս բուն և փոխաբերական իմաստով չի անցնում։ Ու չի անցնելու։ Դա է պատճառը, որ նա անգամ ենթագիտակցական մակարդակով կռիվ է տալիս հարուստների դեմ ու գովերգում ոչ նյութական կյանքը՝ չվանելով, ի դեպ, նյութականը և չխուսափելով նախկիններին շատ հարցերում կրկնելու ու անգամ գերազանցելու գայթակղությունից։

Թավշյա հեղափոխության մանկական հիվանդությունը

Թավշա հեղափոխության մեկնարկի ժամանակ բոմժական վարքագիծը (դրսում քնելը, քիչ ուտելը, չսափրվելը, պարտադրված ասկետիզմը և այլն) նպատակ ուներ համոզել Հայաստանի աղքատներին, որ իրենց նման մարդիկ են ելել պայքարի։

Աղքատները հավատացին, հարուստներն աջակցեցին, ու քաղաքացիները պայքարեցին։ Արդյունքում՝ իշխանափոխությունը տեղի ունեցավ։

Նախորդ տարվա ապրիլ–մայիսին տեղի ունեցածը հակաէլիտիստական էր իր բնույթով։ Դա աղքատության ընդվզումն էր հարստության դեմ։

Թավշյա տղաների ու աղջիկների հռետորաբանության մեջ հարստությունը նույնացվում էր թալանի, կոռուպցիայի, ցոփ ու շվայտ կյանքի, նյութականին գերի դառնալու և հոգևոր սնանկության հետ։ Իսկ աղքատությունը ներկայացվում էր որպես ազնվության, բարոյականության և անկաշառության հոմանիշ։

Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ ի դեմս քայլարածների ու նախորդ իշխանություններին մերժող ներկայիս պաշտոնյաների մեծ մասի՝ գործ ունենք ոչ թե հոգևորը նյութականից գերադասող, ոչ թե օրինականությունը կոռուպցիայից գերադասող, ոչ թե անկեղծ ու ազնիվ խոսքը դեմագոգիայից գերադասող մարդկանց հետ, այլ մարդկանց, ովքեր ուզում էին նյութ ձեռք բերել՝ հոգևորի մասին հայտարարությունները փարիսեցիաբար օգտագործելով։

Դավիթ Սանասարյանը «թունդ հակակոռուպցիոնիստ» ու պայքարիստ էր ներկայանում, բայց հիմա մեղադրվում է կոռուպցիայի մեջ։ Նրա անմեղության կանխավարկածը չենք ուզում խախտել, բայց նաև չենք կարող չնկատել, որ եթե քրգործի հիմքեր չլինեին, ապա Փաշինյանը թույլ չէր տա ՊՎԾ պետին մեղադրանք առաջադրել։ Իսկ այն հարցում, որ դա անձամբ Փաշինյանի ցուցմամբ է եղել, երկրորդ կարծիք չի կարող լինել։

Ի դեպ, Սանասարյանը հայտարարագիր էր ներկայացրել ու նշել, որ ունի զրոյական միջոցներ։ Նա ասում էր, որ վարձով «մի կերպ» է ապրում։ Օրերս էլ ի պատասխան իր՝ 3 միլիոն դրամանոց կոստյում հագնելու խոսակցություններին՝ գրառում արեց, թե բա՝ ես կյանքում 200 հազար դրամից ավելի փող կոստյումին չեմ տվել։

Թվում է, թե նա հերքել է 3 միլիոն դրամանոց կոստյումի մասին խոսակցությունը՝ 200 հազար դրամի հզոր փաստարկը բերելով, բայց հարցերը, միևնույն է, մնացել են։ Որտեղի՞ց զրոյական եկամուտների հայտարարագիր ներկայացրած ու վարձով մի կերպ ապրող այդ թունդ հեղափոխականին 200 հազար դրամ կոստյումի համար։ Վարձով մի կերպ ապրող, զրոյական եկամուտ ներկայացրած ու հիմա զուտ չինովնիկի աշխատավարձ ստացող մարդը ոչ միայն չի կարող 3 միլիոն դրամ տալ կոստյումին, այլ նաև չի կարող իրեն թույլ տալ 200 հազար դրամանոց կոստյում։ Ինչևէ։

Հարցն այն չէ, որ մեր պաշտոնյաները պետք է քրջոտ հագնված լինեն։ Հարցն այն է, որ բոմժությունը Սանասարյանենք են փառաբանել ու աղքատությունը վերին արդարության կրոն դարձրել։ Հիմա սրանք մնացել են իրենց ասածների տակ ու փորձում են «կռուտիտ» լինել։

Ուշագրավն այն է, որ Դավիթ Սանասարյանի գործունեությունը կասեցվել է, բայց նրա փոխարեն բերել են է՛լ ավելի բեթար ու փարիսեցի մեկին, ով մինչև իր 28 տարին լրանալն աշխատել է բացառապես պետական համակարգի իրավապահ հատվածում ու հասցրել է խնայել 100 հազար դոլարից ավելի գումար։ Երբ Արգիշտի Քյարամյանից հետաքրքրվել են, թե որտեղից նրան այդ գումարները, նա սկզբում ասել է, որ դրանք իրեն եվրոպաներում աշխատող քեռին ու ռուսաստաններում խոպան գնացած բարեկամներն են ուղարկել։ Հետո էլ ավելացրել է, թե բա՝ կինս է այդ գումարն օժիտ բերել։ Իսկ ինչո՞ւ է ոմանց թվում, թե Սաշիկի՝ բանկում ունեցած 30 միլիոն դոլարն իր բարեկամների օգնությունը չէր։ Ինչո՞ւ թավշյա հեղափոխականները կարող են դրսում հոգատար քեռի ունենալ, իսկ Սաշիկենք՝ ոչ։

Նախկինում Լֆիկ Սամոն էր Քյարամյանի ու Սանասարյանի ոճի «կռուտիտներ» անում՝ հայտարարելով, որ աղքատ մարդ է ու բիզնես չունի։ Հիմա սրանք են ասում, թե բա՝ գերեզմանում էլ կպայքարեմ կոռուպցիայի դեմ ու սիրում եմ բոլորիդ, բայց իշխանության գալուն պես ...

«Մերսեդեսս» «Մերսեդեսիդ» վնաս է

Փարիսեցիություն է նկատվում նաև Նիկոլ Փաշինյանի ու իր ընկերական շրջապատի մոտ։

Իշխանության գալուն պես Փաշինյանը նախաձեռնել է սեփականության սողացող վերաբաշխում։ Իսկ նման դեպքերում մարդկանց ձեռքերը միշտ «մեղրոտվում» են։

Ինչ մնում է Փաշինյանի կողքիններին, ապա նրանց ապրելակերպն այժմ չի զիջում նախկինում նույն Փաշինյանի կողմից քննադատվածների ապրելակերպին։ Խոսքը, մասնավորապես, հեղափոխության օրերին Նիկոլի համար «ախրանիկություն» անող ու նրա ջրի շիշը բռնող Հայկ Սարգսյանի մասին է (Հայկի եղբայրը՝ Նաիրին. Նիկոլի սելֆիի ձողիկը բռնողն էր ու հիմա աշխատում է որպես վարչապետի օգնական)։

Հարուստ և բոմոնդային կյանքով ապրել սիրող Հայկը Զարեհ Սարգսյանի որդին է։ Ըստ «օդում կախված լուրերի»՝ Հայկի հայրը բազմաթիվ կոռուպցիոն պատմությունների մեջ է ներքաշված եղել։ Զ. Սարգսյանը Լևոն Տեր–Պետրոսյանի նախագահության տարիներին եղել է Կենսաթոշակային հիմնադրամի տնօրենը, այսինքն՝ 1–ին նախագահի ժամանակվա Վազգեն Խաչիկյանը։ Նա այդ պաշտոնի միոջոցով է կարողացել կապիտալի նախնական կուտակման փուլը հաղթահարել։ Համենայնդեպս, շատ համառ լուրեր են պտտվում այդ թեմայով։

Եվ ուրեմն, այդ Հայկը, ով հիմա պատգամավոր է դարձել «Իմ քայլը» դաշինքով, բազմաթիվ նյութականացված պատմությունների մեջ է հայտնվում հետհեղափոխական նոր Հայաստանում։ Վերջինը թանկարժեք կաբրիոլետով Երևանում «դվիժենիներ» անելու պատմությունն է։

Հեղափոխական և ցնցոտիավոր տղաների ու աղջիկների ֆոտոների համապատկերին Երևանի փողոցներում Հայկի վարած գերթանկարժեք կարմիր «Մերսեդես–Բենցը» կոնտրաստային է։

Եթե նույնիսկ հիմք ընդունենք ջրի շիշ բռնող հեղափոխական պատգամավորի այն բացատրությունը, որ դա իր ավտոմեքենան չէ, այլ ընկերոջինը, ապա, միևնույն է, իշխանության եկած փարիսեցի հեղափոխականների վարքագիծը հարցեր է առաջացնում։ Օրինակ՝ այսպիսի հարցեր՝ իսկ միգուցե Սաշիկն ու մյուսները ոչ թե իրենց, այլ ընկերների՞ ավտոմեքենաներն էին վարում նախորդ իշխանությունների ժամանակ, և բացի այդ, ինչպե՞ս է ստացվում, որ հենց իշխանություն ես դառնում, ընկերներիդ մեջ միշտ թանկարժեք շարժական գույք ունեցող է հայտնվում, ու դու անպայման «մի կռուգ» վարում ես այդ ավտոն։

Հիշո՞ւմ եք, թե ինչպիսի վայնասուն էին դնում ու հետույք պատռում Նիկոլենք իրենց «կույս» ժամանակները, երբ թանկարժեք մեքենա էր վարում, օրինակ, Սաշիկի որդիներից մեկը։ Իսկ միգուցե Սաշիկի որդին է՞լ էր ընկերոջ ավտոմեքենան վարում, այլ ոչ թե արագաչափերի տուգանքներից գոյացած միջոցներով ձեռք բերածը։ Մանավանդ որ Նիկոլ Փաշինյանի թիմակից նախկին ոստիկանն ու ներկա քայլարած պատգամավորն ասաց, որ արագաչափերը երբեք Սաշիկինը չեն եղել։

Եվ այսպես, թավշյա տղաներն ու աղջիկներն իրենց ուղեղներում և նաև գրպաններում հաղթահարում են աղքատությունը։ Իսկ դո՞ւք, ՀՀ հպա՛րտ քաղաքացիներ։

Պետրոս Ալեքսանյան

7or.am

դիտվել է 610 անգամ
Լրահոս
Լեհաստանի հայ համայնքը մերժել է հայրենիքի գողին և դավաճանին 19-ամյա զինվորի մահվան փաստով կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին Ո՞վ է կառավարելու ընտրությունները. ժողովրդավարության վախճանը. Սուրենյանց Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա ձերբակալված Կղավելաշվիլին ծիծաղելի է համարում վերջին պատժամիջոցների կիրառումը Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն․ ՊՆ Վալերի Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել են մարտի 1-ի գործով առերես հարցաքննությունից Որոշ ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ամրապնդել իր արևելյան թևում Ռուսաստանին սահմանակից շրջանների անվտանգությունը Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել ՊՆ մարտական դիրքերից մեկում․ Shamshyan ՄԵՆՔ ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում… Իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ.․․ Հասրաթյան Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․ Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան Մենք տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյանը՝ Արցախը պահելու մասին Կործանված թուրքական F-16-ը օդ էր բարձրացել անհայտ օբյեկտի պատճառով Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Բա դա մեր տարածքը չի՞. առանց մեզ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր պայքարի մասին Սինոդը Հայ Եկեղեցում․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում․ «Փաստինֆո» Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերին Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է «շրջափակման» ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am