Այն, որ ես այդ գիրքն եմ պաշտպանել, իրականության խեղաթյուրում է. Բաթոյանը՝ իր շուրջ առաջացած աղմուկի մասին (video)

 «Իմ հայտարաարությամբ, ես դատապարտել եմ ՀԿ-ի կողմից կազմակերպված միջոցառումը խափանելու փորձը եւ այդ խափանման գործընթացը. ես կարեւորել եմ ՀԿ-ներին, որոնք աշխատում են մարդու իրավունքների ոլորտում, իրենց համար անհրաժեշտ, ապահով միջավայրի ստեղծումը, որ նրանք բարենպաստ պայմաններում կարողանան աշխատել: Սա կարեւոր է այն կազմակերպությունների համար, որոնք շատ հաճախ իրականացնում են պետության գործառույթը: Այսօր սեռական բռնության ենթարկված անձանց համար ծառայությունները պետությունը որեւէ կերպ չի ֆինանսավորում: Չկա նման ծրագիր, որով պետությունը պաշտպանում է սեռական բռնության ենթարկված երեխաներին կամ անձանց: Արդյոք ճի՞շտ եք համարում սա, թե ոչ: Եվ ինձ ոչինչ չի մնում անելու, քան կարեւորել այդ կազմակերպության աշխատանքը եւ ընդհանրապես շնորհակալություն հայտնել այն բոլոր կազմակերպություններին, որոնք իրականացնել եւ շարունակում են իրականացնել պետության գործառույթները, որովհետեւ բոլորս գիտենք, որ մեր ռեսուրսներն ասահմանափակ չեն եւ մենք որեւէ կերպ աջակցություն չենք ցուցաբերում ոչ ընտանեկան բռնության զոհերի համար ապաստարաններին, ոչ սեռական բռնության բռնության ենթարկված անձանց աջակցությանը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով մայիսի 4-ին «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցած միջադեպին, երբ մի խումբ մարդիկ մտել էին ներսում խափանել էին «Իմ մարմինը անձնական է» գրքի շնորհանդեսը:

«Երբ մեզ դիմում են սեռական բռնության ենթարկված անձինք՝ կանայք կամ երեխաներ, քանի որ պետությունը չունի նման ծրագիր, մենք ուղղորդում ենք իրենց: Իրենք աջակցում են, որ մենք այդ անձանց կարողանանք տրամադրել աջակցություն: Զուտ գործընկերային հարաբերություններ են»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է այդ գրքին, ըստ նախարարի, այն նպատակ ուներ ցույց տալու, որ այն տեղեկատվությունը, որ շահարկվում է եւ տարածվում է, չի համապատասխանում իրականությանը. «Որ իրենց նշած այլասերվածության մասին որեւէ կետ կամ նշույլ այնգամ այդ գրքում չկա: Մարդիկ կուզեն՝ կկարդան, չեն ուզի, չեն կարդա, յուրաքանչյուր ծնող ինքն է որոշում իր երեխային ինչպես պաշտպանել, ինչպես դաստիարակել: Դա դասագիրք չէ, պարտադիր օգտագործման գրքույկ չէ եւ ես զերծ եմ մնում որեւէ գնահատական տալուց:
Ես գիրքը չեմ պաշտպանել, ես պաշտպանում եմ ՀԿ-ի գործունեության իրավունքը, որն ուղղված է երեխաներին սեռական բռնության պաշտպանելուն:  

դիտվել է 1493 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am