Սենսացիոն գործարք՝ Հայաստանի սահմանին

Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Վրաստանը Ռուսաստանից գազ է գնել, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ այս մասին հայտնում են վրացական ու ռուսական լրատվամիջոցները՝ հիմնվելով Վրաստանի էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալների վրա: Անցնող շաբաթվա վերջին Վրաստանի օրենսդիր մարմնի պաշտոնական տեղեկագրի կայքում հրապարակվել է «2019-ի համար բնական գազի բալանսը հաստատելու մասին» էկոնոմիկայի նախարարի հրամանը, և ըստ հրապարակած տվյալների՝ այս տարվա ապրիլին Վրաստանը Ռուսաստանից 6 միլիոն խորանարդ մետր գազ է գնել: Հրապարակված փաստաթղթով՝ մինչև տարեվերջ ռուսական գազի նոր գնումներ նախատեսված չեն:

Մինչև 2017 թվականը Վրաստանը ռուսական գազ էր ստանում Հայաստան առաքվող գազի ծավալների 10 տոկոսի չափով՝ որպես տրանզիտի վարձավճար: 2017 թվականին կիրառվեց խառը համակարգ՝ Վրաստանին հասանելիք վճարումների մի մասը կատարվեց գազով, մյուս մասը գումարով, իսկ 2018-ին միայն գումարային վճարումներով:

Նոր համաձայնագիրը, որի մանրամասները հայտնի չեն, գործելու է մինչև 2020 թվականի վերջը: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ավելի վաղ ասել էր, թե Վրաստանը կշարունակի կատարել իր տրանզիտային գործառույթները: Էկոնոմիկայի նախկին նախարար Գեորգի Կոբուլիան անցած ապրիլին ասել էր, թե Վրաստանը «Գազպրոմի» հետ պայմանավորվել է փոքր ծավալներով գազ գնել, սակայն ծավալները չէր հստակեցրել
Վրաստանին գազի հիմնական մատակարարողը Ադրբեջանն է, որը գրեթե ամբողջությամբ փակում է Վրաստանի գազի պահանջարկը: Անցած ապրիլին Վրաստանը Ադրբեջանից մոտավորապես 177 միլիոն խորանարդ մետր գազ է գնել: 2019 թվականի համար Վրաստանի գազի պահանջարկը կանխատեսվում է մոտավորապես 2,5 միլիարդ խորանարդ մետրի սահմաններում, դա գրեթե 4,5 տոկոսով ավելին է, քան նախորդ տարի:

Չնայած 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո երկու երկրների միջև ընդհատված դիվանագիտական հարաբերությունները չեն վերականգնվել, Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը, ինչը Վրաստանը իր տարածքների օկուպացիա է համարում՝ այնուհանդերձ վերջին տարիների վիճակագրությունը վկայում է, որ երկու երկրների միջև աճում են առևտրի ծավալները, զբոսաշրջիկների հոսքը:
Հայտնի է, որ Շվեյցարիայի միջնորդությամբ շարունակվում են «առևտրային միջանցքներ» բացելու բանակցությունները: Այդ միջանցքների կառավարման գործնական հարցերը ճշգրտելու նպատակով աշխատանքային համատեղ խումբ է ստեղծվել: Շփումները շարունակվում են նաև միջազգային միջնորդների օժանդակությամբ անցկացվող Ժնևյան բանակցությունների ձևաչափով, նաև պարբերաբար հանդիպում են երկու երկրների հատուկ բանագնացները:

Մինչ Հայաստանը հայտարարում է, որ Վրաստանի հետ հարաբերությունները խորացնելու ճանապարհով է գնում, փաստորեն, Վրաստանն ու Ռուսաստանը, որոնք սառեցրել էին հարաբերությունները 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո, այսօր ավելի արժեքավոր գործարքներ են կնքում, քան Հայաստանը ռազմավարական Ռուսաստանի ու հարևան Վրաստանի հետ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 19993 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am