Մայիսի 3-ին Արմավիրի մարզում Ճանապարհային ոստիկանության ծառայողները կանգնեցրել են մի քաղաքացու ավտոմեքենան, վարորդին ենթարկել են սթափության փորձաքննության ու պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում․ հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի՝ ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որից հետո ուժային կառույցի մի ներկայացուցիչ եկել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, ոստիկանների հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, պահանջել է չեղարկել խմածության ակտը, քանի որ վարորդը իր ընկերն է: Ոստիկանների օրինական պահանջին, որ պետք չէ հասարակական կարգը խախտել, նա չի ենթարկվել, այնուհետեւ ճանապարհային ոստիկանները նրանից պահանջել են վարորդական իրավունքի վկայական ու խնդրել են, որպեսզի նա նույնպես ենթարկվի սթափության փորձաքննության: Տղամարդը ներկայացել է որպես ԶՈՒ գնդապետ եւ հրաժարվել է կատարել ճանապարհային ոստիկանների օրինական պահանջը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գնդապետ ներկայացած անձը ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում՝ որպես հրամանատար:
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը