Խախտումներ բուհերում և կրթական հիմնարկներում

ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության 2018թ. 2018թ. իրականացված ծրագրային ստուգումներում ընդհանուր առմամբ ընդգրկվել են թվով 3 նախարարություններ, նախարարությունների ենթակայության թվով 15 կազմակերպություններ, «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա» ՈԱԿ-ը և դրան ենթակա թվով 2 կազմակերպություններ, ՀՀ վճռաբեկ դատարանին ենթակա թվով 1 կազմակերպություն և «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ը: Կառավարության կողմից մայիսի 2-ին հաստատվեց հիշյալ հաշվետվությունը։ Ըստ այդմ կրթության ոլորտի մի շարք հիմնակներում, մասնավորապես բուհերում, Խախտումներ են հայտանաբերվել նաև «Կրթության ազգային ինստիտուտում», «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ում, արձանագրվել են մի շարք խախտումներ։

Մանկավարժականում ռեժիսորին 150 հազարի փոխարեն վճարել են 970 հազար դրամ «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ-

1. «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով հիմնադրամը պայմանագրով ստանձնած ծառայությունները լրիվ ծավալով չմատուցելու (սովորողների փաստացի միջին տարեկան թիվը համաձայնագրով նախատեսվածից պակաս է) արդյունքում ավել ֆինանսավորում է ստացել 1,992.6 հազ. դրամի չափով:

 2․«Սփյուռքի հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում» ծրագրով կատարվել է ոչ նպատակային ծախս, մասնավորապես հիմնադրամի թվով վեց աշխատակիցների՝ որպես ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպչական աշխատանքներ իրականացնողների, վճարվել է 758.0 հազ.դրամ, այն դեպքում, երբ նման ծախս ՀՀ կրթության և գիտության նախարարության և հիմնադրամի միջև կնքված պայմանագրին կից իրականացվելիք միջոցառումների ծրագրով նախատեսված չէ:

3․ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին հատկացված գումարներից ՀՀ կառավարության որոշումներով նախատեսված նպատակներով չի ծախսվել 1,830.1 հազ. դրամ:
4․«Ուսուցչի օր» տոնի կապակցությամբ ուսուցիչների մեծարման և արժևորման երեկո կազմակերպելու նպատակով հատկացված գումարի հաշվին կատարվել է անհիմն վճարում՝ հիմնադրամի աշխատակցին (միջոցառման ռեժիսորին) մեկ ամսվա համար վճարվել է 970.0 հազ. դրամ աշխատավարձ, ընդ որում ՀՀ մշակույթի նախարարի 10.06.2010թ. «ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող մշակութային միջոցառումների անցկացման հետ կապված ՀՀ մշակույթի նախարարության կողմից կատարվող ծախսերի մասին» N 315-Ա հրամանով ռեժիսորի աշխատավարձը սահմանված է ամսական մինչև 150.0 հազ. դրամ:
Ավել վճարված 820.0 հազ. դրամը առաջարկվել է վերականգնել ՀՀ պետական բյուջե։

Թատերականի Գորիսի մասնաճյուղն աշխատումէ առանց լիցենզիայի

«Երևանի թատրոն և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-

1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 16.06.2015թ. N 625-Ա/Ք հրամանով հաստատված՝ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների թվի հաշվառման իրականացման մեթոդական ցուցումների պահանջները խախտելու՝ սովորողների տարեկան միջին թվաքանակը ավել ցույց տալու արդյունքում 2015-2017թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից Ինստիտուտին ավել է ֆինանսավորվել 23,170.1 հազ. դրամ:
2․Խախտելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները, Ինստիտուտի Գորիսի մասնաճյուղում բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցումը «Թատերական արվեստ» և «Դերասանական արվեստ» մասնագիտությունների գծով ստուգվող ժամանակաշրջանում իրականացվել և այժմ էլ իրականացվում է առանց ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տրամադրվող բակալավրի կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի առկայության:

Գեղարվեստի պետական ակադեմիան ավել փող է ստացել բյուջեից

«Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամ-1. Խախտելով «Բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողների ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցում» ծրագրի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ 2015-2016թթ. համար կնքված պայմանագրերի պահանջները, հիմնադրամն ամբողջությամբ չի կատարել պայմանագրերով ստանձնած պարտավորությունները և չի ապահովել պայմանագրերով նախատեսված սովորողների միջին տարեկան թվաքանակը, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեից նշված ծրագրով ավել ֆինանսավորում է հատկացվել 12,752.6 հազ. դրամի չափով։
2․2015-2017թթ. կրթաթոշակ ստացողների թիվը ՀՀ պետական բյուջեներում ուսանողներին վճարվող կրթաթոշակի ապահովվածության մակարդակից (պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ սովորողների ընդանուր թվի 90%-ից) ավել հաշվարկելու արդյունքում ավել ֆինանսավորում է հատկացվել 4,838.4 հազ դրամի չափով:


Ուռճացված նախահաշիվ և պարգևատրումներ Բրյուսովի անվան համալսարանում

«Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամում -1. «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրերով նախատեսված և ՀՀ պետական բյուջեից փաստացի ֆինանսավորված գումարից 01.01.2016թ. դրությամբ ձևավորված 2,803.1 հազ. դրամի մնացորդը ՀՀ պետական բյուջե չի վերադարձվել:
2․Ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում ստացող ուսանողների միջին տարեկան թիվը ավել ներկայացնելու արդյունքում, ՀՀ պետական բյուջեից ավել է ֆինանսավորվել 6,921.7 հազ. դրամ:
 3․«Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռությունների կենտրոն» ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները ստուգվող ժամանակաշրջանում յուրաքանչյուր տարի ավել են նախատեսվել (շուրջ 10-25 մլն. դրամով), հաշվի չեն առնվել նախորդ տարիների դրամական միջոցների մնացորդները, կազմվել են ուռճացված նախահաշիվներ: Վերը նշվածի արդյունքում յուրաքանչյուր տարվա վերջին ձևավորվել են դրամական միջոցների մնացորդներ, որոնք տարեցտարի կուտակվելով 01.01.2018թ. դրությամբ կազմել են 52,245.6 հազ դրամ: Այդ գումարը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:
4. «Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռությունների կենտրոն» ծրագրի շրջանակներում քաղաքացիաիրավական պայմանագրեր չկնքած անձանց անվամբ հաշվարկվել և վճարվել են պարգևավճարներ 4,040.4 հազ. դրամ ընդհանուր գումարով, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:
5. «Լեզվաբանական/լեզվական միջմշակութային կրթության նորարարական լաբորատորիայի ստեղծում» ծրագրի իրականացման նպատակով 2015-2016թթ. հատկացված միջոցներից յուրաքանչյուր տարվա արդյունքներով ձևավորվել են դրամական միջոցների մնացորդներ: Սակայն վերոհիշյալ ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներն ամբողջ ծավալով ընդունելու պայմաններում, տարեվերջի դրամական միջոցների մնացորդները գումարով 230.9 հազ. դրամ ՀՀ պետական բյուջե չեն վերադարձվել:
6. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտություններ» ծրագրի շրջանակներում ֆինանսավորված գումարներից չծախսված 800.0 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե չի վերադարձվել:

Հայկ Դավթյան

դիտվել է 3414 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am