Մայիսի 1-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ թուլակողային շրջանի ծակած-կտրած վերք, աջ դաստակի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 34-ամյա մի տղամարդ։
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ տղամարդը վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, Մրգավան գյուղի սկզբնամասում գտնվող գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Հարվածել էին սուր կտրող-ծակող առարկայով:
Տուժողը հրաժարվել էր հաղորդում տալ: Արտաշատի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 3-ին, ժամը 16.50-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 27-ամյա Արմեն Ս․-ն։ Պարզվել է, որ գիշերային ակումբի մոտ վիճաբանության ժամանակ Արմեն Ս․-ն է դանակով հարվածներ հասցրել տղամարդուն։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է։
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը