Նիկոլ Փաշինյանը Վանո Սիրադեղյանի գործիքով

Նիկոլ Փաշինյանը երեկ հերթական ամբոխահաճո հայտարարությամբ է հանդես եկել: Արարատի մարզում, խոսելով տնտեսական հեղափոխության եւ, առհասարակ, վերջին ամիսներին հայաստանյան իրողության մասին, ասել է, որ ՀՀ քաղաքացին այսօր կարող է անել ցանկացած բան, ինչը հնարավոր չէր նախկինում. «ՀՀ քաղաքացին, ըստ էության, ոչ մի բան չէր կարող անել կամ եթե նույնիսկ կարող էր շատ սահմանափակ, այն էլ որոշակի թույլտվությամբ, թողտվությամբ և հովանավորությամբ»:

Փաշինյանն ասել է, որ նախկին համակարգում միայն էլիտայի ներկայացուցիչները կարող էին անել ինչ-որ բան, նրանք համարյա կիսաաստվածներ էին, ովքեր կարող էին որոշել մարդկային ճակատագրեր և անել ամեն ինչ: Վարչապետի բնորոշմամբ, հեղափոխությունից հետո փոխվել է «ի՞նչ կարող է անել ՀՀ քաղաքացին» հարցի պատասխանը, և հիմա ՀՀ քաղաքացին կարող է անել ամեն ինչ, նրա ոչ մի հնարավորություն սահմանափակված չէ պայմանով, որ խոսքը գնում է ստեղծարար և օրինական փոփոխությունների մասին: Փաշինյանի համոզմամբ. «Այս փիլիսոփայական փոփոխությունը Հայաստանը դարձնում է և պիտի դարձնի աշխարհի ամենաառաջատար տնտեսական երկրներից մեկը»:

Այստեղ ամբոխահաճությունը նախկինների մասին դրվագում է, նրանց Փաշինյանը բնորոշել է կիսաաստվածներ եւ, ըստ ամենայնի, իր մոտ մեկ տարվա կառավարման ընթացքում ինքը պայքարում է այդ կիսաաստվածների դեմ, որոնք ունեցել են ամեն ինչ անելու բոլոր իրավունքները: Նա կարծես գնում է Վանո Սիրադեղյանի հետքերով եւ փորձում մշտապես սոցիալական անարդարության այդ անջրպետը խորացնել և իր համար կառավարելի դարձնել հպարտ քաղաքացիներին, որոնք դեռեւս չեն հասկանում, որ եթե այսօր Նիկոլ Փաշինյանի մի քմահաճ որոշմամբ պատկան մարմինները կարող են վերցնել նախկին էլիտայի կիսաստվածներից որեւէ մեկի տունը, մյուսի ռեստորանը, երրորդի մեկ այլ սեփականություն, չի բացառվում, որ վաղը նույն սկզբունքը իրենց դեմ կիրառվի:

Ի վերջո պետության ղեկավարի մակարդակով թույլատրվում, ավելին, խրախուսվում է այդ քաղաքականությունը: Օրերս անգամ պարզ դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի գործով նրա առանձնատանը խուզարկության ժամանակ անգամ որդու՝ Լեւոն Քոչարյանի դրամապանակն են տարել իրավապահ մարմինները: Դեռեւս ամիսներ առաջ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում զգուշացրել էր, որ քաղաքական այս ձերբակալումները պետության դեմ են, խնդիրը միայն իր գործը չէ, այլ նժարին պետությունն է դրված.<<Ի՞նչ ասեմ, զարմանալի բան է, բայց սա փաստ է և ամենից զարմանալին գիտե՞ք ինչն էր ինձ համար՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր, որ ինքը պատասխանատու է քաղաքական հնչեղություն ունեցող բոլոր ձերբակալումների համար: Դա հնչեցրեց հանրահավաքի ընթացքում: Մենք Եվրոխորհրդի անդամ երկիր ենք, սա չի կարող անհետևանք անցնել Հայաստանի Հանրապետության համար: Սա մի հայտարարություն է, որ նույնիսկ բռնապետները չեն անում այսպիսի ուղիղ ձևով:
Հիմա ես պետք է շնորհավորեմ Հայատանի ժողովրդին, որ մենք ստացանք նոր բռնապետ: Արդյոք սա էր այդ հեղափոխության նպատակը, ես մեծ կասկածներ ունեմ: Եվ մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ կատարվածի հետևանքները չափազանց ծանր են նստելու Հայաստանի համար: Վարչապետն իր վրա է վերցնում պատասխանատվությունը ձերբակալումների համար, որի իրավունքը սահմանադրությամբ ընդհանրապես չունի, մոտ գալու իրավունք չունի: Ինքը դրանով ոչ միայն կոպիտ ձևով խախտում է Սահմանադրությունը, խախտվում են մի շարք օրենքներ: Այ սա է սահմանադրական կարգի տապալումը>>:

Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ տարի է նախկիններով է վախեցնում ժողովրդին եւ այօր էլ նրանց կիսաստվածության մասին է խոսել: «Ժողովրդի թշնամի» գտնելը բոլոր տիպի ավտորիտար ու հետադիմական իշխանությունների սիրած գործն է։ Եթե այդ «թշնամիները» չլինեն, ապա նրանց պետք է հորինել, ինչն էլ անում է Փաշինյանը, և շուտով կիսաստվածների դեմ պայքարից նա հաղթանակած դուրս կգա իբրեւ աստված եւ այն ժամանակ է, որ իսկական պատուհաս կդառնա ոչ միայն հպարտ չդարձած քաղաքացիների, այլեւ հպարտների համար:

Անի Սահակյան

դիտվել է 2258 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am