Կարգին շուստրիություն

Երևանի քաղաքապետը որոշել է անակնկալ մատուցել աշխատակազմին, անսպասելիորեն բարձրացնել քաղաքապետարանի բոլոր աշխատողների, այդ թվում՝ իր աշխատավարձը։ Չորեքշաբթի նախագիծը կներկայացվի ավագանու նիստում: Ըստ նախագծի, Հայկ Մարությանը նախկին 575 հազար դրամի փոխարեն կստանա ամսական 1 միլիոն 200 հազար դրամ, այնքան, ինչքան երկրի վարչապետն է ստանում։ Քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն կստանան 641 հազար։
Վարչական շրջանների ղեկավարները՝ թաղապետերի բախտն էլ կժպտա, նրանք 400 հազարի փոխարեն կստանան 773 հազար դրամ։ Նրանց տեղակալները 346 հազարի փոխարեն՝ 668 հազար։

Քաղաքապետարանից չեն հերքում այս տեղեկությունը, միեւնույն ժամանակ չեն մեկնաբանում, թե ինչով է հիմնավորվում քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացումը: Իհարկե, մենք կարող ենք գուշակել, թե ինչով է դա պայմանավորված: Բանն այն է, որ սեպտեմբեր ամսից քաղաքապետ աշխատող Հայկ Մարությանն ու իր թիմը հիասքանչ են աշխատում: Սկսել են մետրոյի խոստացված նոր կայարանի կառուցումը, մայրաքաղաքի բնակիչներին ազատել են տարիներ շարունակ պատուհասած մահաբեր գազելներից եւ վերելակներից, քաղաքում խոշորացույցով էլ աղբ չես գտնի, դե իսկ կանաչ տարածքների մասին խոսք չկա, Երեւանը դարձրել են անտառ բաց երկնքի տակ, բարեկարգել են փողոցներն ու այգիները, ամրացրել են վթարային շենքերը, Օպերայի տարածքը կանաչ դրախտ են դարձրել, սրա հետ մեկտեղ Երեւանի համար 150 հազար դոլարանոց տոնածառ են գնել, մի խոսքով՝ Երեւանը դարձրել են Սինգապուր եւ բոլոր բարոյական իրավունքներն ունեն այս տքնաջան աշխատանքի համար ավելացնել իրենց աշխատավարձերը:

Իրականում Հայկ Մարությանին Երեւանի բնակիչներն մինչ օրս չեն տեսել քաղաքապետի դերում, նրա բոլոր քայլերն ու որոշումները վեր չեն եղել ազիզյանական մակարդակից, իսկ թվարկված խնդիրներն էլ մնացել չլուծված: Իսկ այդ իրավիճակում կարգին անամոթություն է պետք նման քայլի գնալու համար: Ի դեպ, հիմա պարզ է դառնում, թե ինչու էր Կարգին Հայկոն պարգեւատրումների խրախճանքի ժամանակ պարծենում, որ ինքը միակն է ղեկավարներից, որը հրաժարվել է օրենքով սահմանված պարգեւավճարից: Ինչու անունը հանել մի երկու կոպեկի համար, եթե կարելի է մի որոշումով ամեն ամիս միլիոններ ստանալ: Չէ՞ որ Հայկ Մարությանը ստացել է 80 տոկոսի քվե ու հիմա կարող է հանգիստ անել այն, ինչ ինքն է ուզում: Այնպես որ Հայաստանի հպարտ քաղաքացիներ, մի դժգոհեք, որ ձեր աշխատավարձերը չեն բարձրանում, իսկ, այ, քաղաքապետը մի քանի ամիս աշխատելուց հետո կարող է կրկնակի բարձրացնել սեփական աշխատավարձը:

Անի Սահակյան

դիտվել է 1840 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am