Արտակարգ դրույթուն հայտարարելը ինքնանպատակ չի եղել.գիտակցել է,որ կա հրկիզում ,ծեծ,թալան,վիրավորներ և առաջին մահը .Ռուբեն Սահակյան

Հարցազրույց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան ,փաստաբան ՀՀ Ռուբեն Սահակյանի հետ:/Մաս 2-րդ/

-Ինչո՞ւ չեք դիմում ՍԴ:

-Մենք դրա իրավունքը չունենք :Սերժիկ Ավետիսյանը այդ մասին գրել է,առանձին կարծիք է հայտնել և ես միանում եմ իր կարծիքին ,որ այդ հարցով ոչ ոք իրավունք չունի,բացի ՍԴ- ից ասելու ,որ կարգավիճակից բխող է արդյոք գործողությունը,թե ոչ, անձեռնմխելի է ,թե ոչ:2005 թվականի Սահմանադրությունը ունի անցումային դրույթ, 117-րդ հոդվածը, տեսեք ինչ են ասում՝Ռոբերտ Քոչարյանը իրավունք չուներ արտակարգ դրություն մտցնել,քանի որ օրենք ընդունված չի եղել այդ ժամանակ, այդ օրենքը ընդունվել է 2012 թվականին: Բայց մենք ասում ենք,որ Սահմանադրությունը ավելի բարձր իրավական ուժ ունեցող օրենք է ,քան ցանկացած այլ օրենք:Սահամադրության 117 –րդ հոդված 6-րդ կետն ասում է,որ հանրապետության նախագահը,խորհրդակցելով ԱԺ նախագահի,վարչապետի հետ կարող է իրականացնել իրավիճակից թելադրվող միջոցառումներ: Սահմանադրության համաձյկն,հանրապտության նախագահը իրավունք ունի արձակել կարգադրություններ ,հրամանագրեր,նա արձակել է հրամանգիր:Դա իր համար ինքնանպատակ չի եղել՝ես ուզում եմ արտակարգ դրություն մտցնել:Մտցրել է իրավիճակից թելարդվող գործողություններ,միջացառումներ իրականացնելու համար :Նա գիտակցել է,որ կա հրկիզում ,ծեծ, ջարդ, կա մեքենանաերի այրում,թալան,վիրավորներ և վերջապես առաջացել է առաջին մահը:

-Դա հաստատեց նաև Ազգային ժողովը,դա արդյոք չի տարածվում ԱԺ-ի և պատգամավորների վրա,որ սա ընդունել են:

-Լավ է,որ հիշեցրեցիք:Սա շատ կարևոր հանգամանք է,ինչու ասացի ՝ինքնապատակ չէ,նա գիտակցում է,որ այս քայլը չի կատարում ինքնուրույն,նա իրավաբան չէ, իր աշխատակազմի իրավաբանական խումբն է կազմում հրամանագրի նախագիծ,պատրաստում,կազմում տալիս ստորագրության:Նա գիտակցում է,որ իրենից հետո կա հակակշռող մի մարմին՝ԱԺ-ն իր պատգամավորներով:Նա արդեն խորհրդակցում է ԱԺ-ի նախագահ Թորոսյանի,վարչապետի հետ և Թորոսյանը անմիջապես հրավիրում է ԱԺ հատուկ նիստ:Դա եղել է գիշերը ժամը 00:25-ին:Եվ քննարկել են ու որոշում կայացրել հավանություն տալ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրին:

-Ունե՞ն իրենց պատասխանատվության բաժինը:

- Իհարկե չունեն,որովհետև կոլեգիալ մարմինը որոշում է կայացրել: Բայց պատասխանատվության բաժին պետք է ունենա Շիրակ Թորոսյանը ,որը այսօր ՔՊ-ի կողմից ընտրվեց պատգամավոր,ինքն էլ է կողմ քվերակել,մասնակից 81 պատգամավորները քվերակել են :Նա հիմա պետք է բարոյապես կանգնի և ասի,գիտեք ես այն ժամանակ դրան կողմ եմ քվերակել: Թող Թորոսյանը մի ելույթ ունենա և ասի,կարդացեք ի ելույթը ,ԱԺ-ում արտասանածս,տեսեք ,թե ինչ կրակոտ և հիմնավորված ելույթ է:

-Մարտի 1-ի գործով քննիչը Հայաստանում չէ,հարցազրույց տվեց ,հատկապես 10 զոհերի հետ կապված նոր հանգամանքներ ներկայացրեց,դա ինչ-որ հիմքեր տվե՞ց ձեզ:

-Մենք չենք հետաքրքրվում,չենք աշխատում այդ ուղղությամբ,որովհետև Քոչարյանին նման մեղադրանք չի առաջադրվել: Ասում են գործը բացահայտված ՝,չգիտեմ ,թե ինչն է բացահայտված:

-Արտակարգ իրավիճակի՞:

-Միայն այդ արտակարգ դրություն հայտարարելը և 0038 հրամանը,ես 2 դեպքում էլ ասում եմ ,որ նա գործել է օրենքի սահմաններում,նա ոչ մի խախտում չի արել:Միքայել Հարությունյանը գործել է օրենքի շրջանակներում,այն հիմքերը որոնք եղել են ժամանակին,թելադրված են եղել հանրային շահով,այդ հանրային շահն է բերել նրան,որ Քոչարյանը նման հրամանագիր ստորագրի,իսկ Միքայել Հարությունյանը իրականացնի:

-Իր լիազորությունների մեջ է եղել արտակարգ իրավիճակ հայտարարելը և ինքը օգտվել է իրավունքից:

-Իհարկե:Զոհերի մասին խոսք չկա, ժողովուրդը կարծում է,որ Քոչարյանին նման մեղադրանք է առաջադրվել,նման բան գոյություն չունի,ես համոզված եմ,որ նման մեղադրանք չի առաջադրվի:

-Ինչո՞ւ:

-Եթե անգամ Ռոբերտ Քոչարյանը ցուցում տված լինի որևէ մեկին կատարել սպանություն,սկզբում ինքը պետք է տա հրաման, եթե տվել է հրաման,ուրեմն մեկը պետք է ցուցմունք տա,որ տվել է հրաման ,հետո այս ում հարման է տվել,նա էլ պետք է ասի,ես սրան ասացի,հետո նա էլ պետք է ասի՝ես կրակեցի:Նախ բացառված է,որ Ռոբերտ Քոչարյանը նման բանի անի,ինչին էր պետք նման բան անելը,նա ճամպրուկային տրամադրություն ուներ՝ մարտի 1 և ապրիլի 9-ը,1 ամիս 9 օր հետո նա պետք է գնար: Ինչի՞ն էր պետք նման բան անել:

-Ինչ որ բան ակնարկու՞մ եք:

-Ոչ բացարձակապե,ոչ ոք չի կարող հիմնավորում տալ,որ Քոչարայնը նման հանձնարարական է տվել:Երևի ի նկատի ունեք,որ ես ակնարկեցի Սերժ Սարգսյանին կամ մեկ ուրիշ անձի ,ինչո՞ւ որոշեցիք,որ Սերժ Սարգսյանը կամ որևէ մեկը… հիմա ժողովուրդը մտածելու է,որ Սահակյանը,եթե Ռոբերտ Քոչարյանի վրայից գցում է, ուրեմն Սերժ Սարգսյան է:Ամեն ինչ պետք է լինի ապացույցների հիման վրա ոչ թե ենթադրությունների ,ոչ թե ենթադրել,որ Քոչարյանը ցանկանում էր իշխանությունը հանձնել Սերժ Սարգսյանին,ինչպես գրված է մի փաստաթղթում:

-Շտապում եք,որ հնարավորինս շուտ այս գործը ՍԴ-ում լսվի և հետո Եվրոպական դատարանում,ի՞նչ եք ակնկալում: Ի դեպ,պարոն Կոստանյանն ասաց,որ անձնագրի հետ կապված մարդու իրավունքների կոպիտ խախտում է տեղի ունենում,ինչո՞ւ հետամուտ չեղաք անձնագիրը ետ ստանալու համար:

-Հետամուտ եղել ենք,բայց չենք կարողանում հաղթահարել այն արգելքները,որ մեզ համար ստաղծում են դատարանները:Մեր գործողությունները ժամանակին և տրամաբանական ուղղվածությամբ կատարվում են:

-Նախկինում մշտապես դատական պրեցեսների մեջ եք եղել,կարելի է ասել թեժ կետերում,ինչ տպավորություն ունե՞ք,ինչ վիճակում է այժմ մեր դատաիրավական համակարգը:

-Ես բարձր չեմ գնահատում նախկին Վճռաբեկ դատարանի նախագահին՝Մկրտումյանին,բայց նրան մի հարցում եմ բարձր գնահատում.նա կարողացավ դատական համակարգին նոր շունչ տալ,համալրել երիտասարդ կադրերով որոնց գենե 1/3-ը կամ 1/5-րդը ունակ է արտաքին ազդակներին չենթարկվել:Ես գիտեմ այդ դատավորներին,շատ են՝30-40 հոգի,որոնք կարող են ասել՝գիտես ինչ,չզանգես ինձ ,դու ով ես,որ զանգել և ասում ես,որ ես պետք է այսպես անեմ: Ի դեպ,այդ գաղտնալսումը որ կա, ինչու է այսքան երկար քննվում,տվեք հեռախոսային զանգերի վերծանումները տվեք ինձ և ես կես ժամվա ընթացքում ձեզ կասեմ՝ով ում ետ է խոսել, երբ և ինչու:Եթե դատավորը երբեք չի զանգել Վանեցյանին հանկարծ այսօր զանգեց,հետո Վանեցյանը իրեն զանգեց ,այդ ոնց է պատահում,դու ասում ես՝ ես չեմ զանգել դատավոր Վաչե Մարգարյանին, բայց այստեղ տեսնում են քո զանգը դեպի իր հեռախոս:

-Վստահություն կա,որ Եվրոպական դատարանում անպայման շահելու եք.ի՞նչ խնդիր կա:

-Վարչապետը իրավաբան չէ, նա պետք է հենվի այն իրավաբանների վրա,որոնց ինքը նշանակել է:Հենվում է ՀՔԾ պետի վրա,կասեք ՝բա գլխավոր դատախազը:Նա էլ մտածում է,որ մնա այդ պաշտոնում:Մի պահ կար,երբ իրեն ասում էին գնա,ինքն էլ ասում էր՝չեմ գնա,և իրոք,գլխավոր դատախազին ասել գնա ,շատ դժվար է:

-Ի դեպ,գլխավոր դատախազի ներկա լինելը հազվադեպ բան է,ինքը եկավ ներկա գտնվեց,արդոք չէր կարող իր ներկայությամբ ազդեցություն ունենալ:

-Ոչ ,չէր կարող: Օրինակ Ազարյանի վրա,Դավիթ Բալայանի,Պապոյանի վրա, և այլ դատավորներ վրա,ովքեր կարող են:Բայց մի բան էլ հիշենք.ասում էին՝ 6 դատախազով եկել են այդտեղ,բայց իրականում 5 դատախազ է եղել, հավանաբար 6-րդը հաշվում են դատավոր Ռուբեն Մխիթարյանին:

-Թույլ իրավական հիմքերով գործ են ներկայացրե՞լ Նիկոլ Փաշինյանին:

-Այո :

-Երկիրը ինչի՞ առջև է կանգնելու :Վստահ եք,որ եվրոպական դատարանում շահելու եք այս գործը:

-Վստահ եմ: Միշտ դու պետք է ունենաս նահանջի ճանապարհ,Եվրոպական դատարանն էլ քաղաքական մարմին է վաղուց դարձել,հակառակ դեպքում այս մեր բողոք պետք է շատ արագ վարույթ ընդունի և լուծում տա:Առաջնային խնդիրը այն է,որ սկզբից պետք է քննվի արդյոք մարդու ենթադրյալ արարքը համապատասխանում է քրեական օրենսգրում առկա նորմին,թե ոչ: Եթե դա չկա,մնացածը մի քննեք:Ես այս տեսակետից եմ իմ փոքրիկ քննադատությունը հարգարժան Ազարյանին ասում:

-Ձեր հետագա քայլերը:

-Դիմել համապատասխան մարմիններին,որոնց մենք կորղ ենք դիմել՝Վճռաբեկ դատարանը,Եվրոպական դատարանը պարտադիր, կփորձենք ճանապարհ գտնել՝ դիմելու ՍԴ:

-Եթե մի խոսքով ասենք՝սա ինչպիսի գործ է:

-Միանշանակ քաղաքական էլեմենտը առկա է,ես չեմ կարող հաստատապես ասել,որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է փակել Ռոբերտ Քոչարյանին, ենթագիտակցաբար ընդունում եմ,որ դա այդպես է… Դա ապացուցել չեմ կարող:

-Գաղտնալսումը ինչ հուշեց:

- Գաղտնալսումը դա է հուշում, իրեն ավելի շատ հետաքրքրում է,թե Ռոբերտ Քոչարյանի գործը ինչ եղավ՝ տվեցին,չտվեցին,քան այն գեներալ -գնդապետ Խաչատուրովի սանկցիան:Նիկոլ Փաշինյանն ասում է՝ինձ դիմեց ՀԱՊԿ երկրների ղեկավարները,միջնորդոթյամբ ,որպեսզի Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրվի կալանքի հետ չկապված խափանման միջոց:Ես միացա այդ միջնորդությանը և դա փոխանցեցի Սասուն Խաչատրյանին,ասացի,որ նրանք միջնորդում են, ես էլ եմ միանում այդ միջնորդությանը : Ալեն Սիմոնյանը հարցրեց՝պարոն վարչապետ ,ինչպես եղավ,որ Խաչատուրովը չկալանավորվեց ,Նիկոլ Փաշինյանն ասաց,այն ինչ ես ասացի: Ենթադրվում է,որ ես փոխանցեցի Սասուն Խաչատրյանին,Սասուն Խաչատրյանն էլ իր քննիչներին ասաց,որ դատարանում կմիջնորդեք կիրառվի գրավ ,չլինի կալանք: Ուզում եմ ասել,որ թող պարոն Փաշինյանն իմանա,որ Սասուն Խաչատրյանը չի միջնորդել ,որ կիրառեն գրավ,գրավ կիրառելու միջնորդությունը արվել է փաստաբանի կողմից,փաստաբանը նման միջնորդությամբ հանդես է եկել,ասել է՝ընտրեք այլընտրանքային խափանման միջոց գրավ,բայց ՀՔԾ միջնորդությունը ներկայացնող,պաշտպանող քննիչը դեմ է արտահայտվել այդ միջոնորդությանը: Ի պատիվ դատավորի,դատավորը իրականացրել է գրավ կիրառելու որոշում:

-Ինչո՞ւ սա հիմա հիշեցիք:

-Չի կարելի մեզ խաբել ,ժողովրդին էլ խաբել չի կարելի:Կամ Նիկոլ Փաշինկանը ճիշտ չի ասում,կամ Սասուն Խաչատրյանը:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

 

դիտվել է 1828 անգամ
Լրահոս
Ճրագալույցի հակականոնական «պատարագ» Սուրբ Սարգիս եկեղեցում․ Սամվել դպիր Գրիգորյան Կրկին փորձում են օրակարգ բերել Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի ապամոնտաժման հարցը․ Մհեր Մելքոնյան Ավինյանյանի աբսուրդային մեկնաբանությունը՝ տրանսպորտի սակագնի բոյկոտի վերաբերյալ (video) Իրանը մահապատժի է ենթարկել Մոսադի հետ կապված լրտեսական ցանցի անդամներին Թրամփը կրկին սպառնացել է Իրանին Քուվեյթը շարունակում է փակ պահել իր օդային տարածքը Մանրամասներ Նուբարաշենի պայթյունի դեպքից․ «Տնօրենը ներս է մտել, լույսը վառել, ու․․․» (video) Բաքուն հայտարարում է ԱԷԿ-ի կառուցման մասին. Վահե Դավթյան Իրանում ձևավորված խաղաղությունը շատ խոցելի է և պահանջում է զգուշավոր վերաբերմունք. Լուկաշենկո Փաշինյա՛ն, դե լսիր՝ ՔՊ-ական կռուգների աննախադեպ կոռուպցիաների մասին․ Մեսրոպ Մանուկյան (video) ՄՆ-ն իրանական բեռնատար նավ է գրավել․ Հորմուզի նեղուցը փակ է #ՈՒՂԻՂ․ Ինչպես է Փաշինյանը խայտառակվել Գյումրիում․․․ Անաստաս Իսրայելյան (video) Նիկոլ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում». Մեսրոպ Մանուկյան #ՈՒՂԻՂ․ Ինչպես է Փաշինյանը խայտառակվել Գյումրիում․․․ Անաստաս Իսրայելյան (video) ԱՄՆ-ն առգրավել է իրանական բեռնատար նավ, Թեհրանը խոստանում է պատասխան հարված հասցնել Էդքան չար մի եղի, գյումրեցին քեզ չի սիրում, Շիրակ աշխարհը քեզ չի սիրում. Ռուբեն Մխիթարյան Սարիկ Մինասյանը Ֆեյսբուքում հայհոյել եւ վիրավորել է օգտատերերին Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ինչու՞ է Գասպարյանը լարվում միայն, երբ պատերազմական հանգամանքներով իր անունն է շրջանառվում Քուվեյթը շարունակում է փակ պահել իր օդային տարածքը 52 օր անընդմեջ Ամեն ինչ կարող է փլվել, բայց այն, ինչ կառուցված է Աստծո վրա, չի կործանվում․ Հայր Ռուբեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Դատարանը մերժել է Կարապետյանի աջակիցներ Վաղինակ Ղազարյանին և Մայիս Բաղումյանին կալանավորել Հեղեղումների ռիսկ կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am