Մնացված 6 մլրդի համար պատասխան է տալու Նիկոլ Փաշինյա՞նը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերացել են «Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաև այն, որ քրեական գործի շրջանակներում վերջինս միասնական հաշվեհամարին վճարել է 1.000.000.000 ՀՀ դրամ գումար, ուստի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխելու մասին:

Այսօր առավոտյան նման բովանդակությամբ հաղորդագրություն էր տարածել Պետական եկամուտների կոմիտեն։ Եվ սա այն դեպքում, երբ նույն ՊԵԿ-ը ավելի վաղ տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ հավաստիացնում էր, թե «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ: Այսինքն՝ խոսվում էր ավելի քան 7 մլրդ դրամ չվճարված մաքսային վճարի մասին, հարցը լուծվեց 1 մլրդ դրամով։ Հետաքրքիր է ՝ ո՞վ է պատասխան տալու անհայտ մնացած 6 մլրդ դրամի համար՝ կոռուպցիայի և պետական մսխումների դեմ անհաշտ պայքար սկսած Նիկոլ Փաշինյան՞ը, թե բարձր «պրեմիաների» սիրահար Դավիթ Անանյանը։

Առաջացել է մի շատ պարզ տրամաբանական հարց՝ ինչպե՞ս է լինում, որ ընկերությունը նախ մեղադրվում է պետությանը ավելի քան 7 մլրդ դրամ վնաս հասցնելու համար, ընկերության գույքն ու հաշիվները վերցվում են կալանքի տակ, տնօրենը ձերբակալվում է, բայց հետո 1 մլրդ-ի դիմաց նույն մարդն ազատ է արձակվում, գույքի և հաշիվների կալանքն էլ վերացվում է։ Խնդիրն ամենևին էլ «Սպայկա» ՍՊ ընկերությունը փակելու կամ ամեն գնով ընկերության տնօրենին բանտ նստեցնելու մեջ չէ։ Ընդհակառակը՝ շատ ավելի լավ, որ ընկերությունը շարունակել է աշխատել, ընկերության աշխատողները չեն դառնալու գործազուրկ, իսկ նրա հետ պայմանագիր կնքած հազարավոր քաղաքացիները չեն կորցնելու իրենց եկամուտները։ Այս ամբողջ պատմության մեջ անհասկանալի է իրավական գործընթացը։ Ի սկզբանե ինչպե՞ս և ո՞վ է որոշել, որ պետությանը պատճառվել է այսքան կամ այնքան գումար, ի՞նչ մեթոդով են գնահատական տվել, թե «Սպայկան» ապօրինի ճանապարհով բեռնափոխադրումներ և ներմուծումներ է իրականացրել։

Առայժմ անհասկանալի է՝ 1 մլրդ դրամը «Սպայկա» ՍՊ ընկերության կողմից վճարվել է որպես գրա՞վ, թե՞ որպես պետությանը պատճառած վնասի հատուցում։ Դատելով այն բանից, որ 1 մլրդ դրամի վճարման մասին հաղորդագրությունը տարածել է ՊԵԿ-ը և ոչ թե իրավապահ մարմիններից որևէ մեկը՝ դատախազությունը կամ ՀՔԾ-ն, պետք է ենթադրել, որ կատարվածը չվճարված մաքսատուրքի բռնագանձում է։ Բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ այդ ի՞նչ հրաշք կատարվեց, որ 7 մլրդը դարձավ 1 մլրդ։ Անհասկանալի է նաև, թե ««Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը բացի, 1 մլրդ վճարելուց, արդյոք ընդունե՞լ է մեղքը և իրեն մեղավոր ճանաչել։
Եթե այս հարցերին հրապարակավ հստակ իրավական պատասխաններ չտրվեցին, կնշանակի, որ դատական համակարգում բարդակ է սկսվել, և մենք գործ ունենք պետական ռեկետի հետ, որն աշխատում է մարդկանց վզին թվեր դնելու և հետո ինչ-որ թվի շուրջ բարիշելով հարցը փակելու մեխանիզմով։ Եվ դժվար է հավատալ, որ այն մարդիկ, ում Նիկոլ Փաշինյանը վստահել է պետական ռեկետի պատասխանատու գործը, սրբի պես մաքուր են և աշխատում են անկաշառ ու անշահախնդիր։


Հայկ Դավթյան

դիտվել է 14628 անգամ
Լրահոս
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am