Ներիշխանական հակամարտություն․ մարտը չի ավարտվում

Հեմոդիալիզի սարքավորումների գնումների գործընթացի հնարավոր խախտման դեպքով Պետական վերահսկողական ծառայության ղեկավար (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանի դեմ առաջադրված մեղադրանքը իշխանության համար լրջագույն փորձաքար է դառնում։

Սանասարյանին առաջադրված մեղադրանքներին հաջորդած գործընթացներից պարզ է դառնում, որ իշխանությունում, ի հեճուկս հերքումների , խորը անջրպետ կա տարբեր բեւեռների ու թեւերի միջեւ եւ այստեղ միատար չեն միմյանց նկատմամբ փոխադարձ հարաբերությունները։ Հատկապես վերջին շրջանում շատ է խոսվում «սորոսական» թեւի մասին, որի ներկայացուցիչն էր նաեւ Դավիթ Սանասարյանը, ով Նիկոլ Փաշինյանի կուսակցության անդամ չէ եւ իշխանության է եկել Մերժին-Սերժին նախաձեռնությունից, մյուս թեւը՝ բնականաբար՝ ՔՊ-ականներն են։ Սանասարյանին առաջադրված մեղադրանքից հետո բացահայտ պատերազմ է ընթանում այս երկու թեւերի միջեւ, մինչեւ անգամ նոր իշխանություններին մեղադրեցին «գործ կարելու» մեջ, սորոսականները թեպետ իշխանությունում փոքրամասնություն են կազմում, սակայն քաղաքացիական հասարակությունն ու ՀԿ-ներն են, որ հանդես են գալիս Սանասարյանին պաշտպանելու գործով։ Ակնհայտ է, որ ներքին այս հակամարտությունը զուտ անձնային հարաբերություններով պայմանավորված չէ եւ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սանասարյանին «զոհաբերելով» մի քանի թիրախի են խփում, առաջինն այն ուղերձն է, որ նոր իշխանությունն այնքան դեմոկրատ է, որ պատրաստ է նաեւ իր «մեծ ձկների» գլխից բռնել, միայն թե տվյալ պարագայում յուրային ասվածը հարաբերական է, Սանասարյանը «դրսից» եկած է եւ ՔՊ հնաբնակ չէ, երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանը միգուցե Ռուսաստանին այս պահին «ապացուցելու» ինչ-որ բան ունի ու «զոհաբերում» է Սանասարյանին։ Սյն , որ իշխանությունը միատար չէ ու այս երկու բեւեռների միջեւ հակասությունը խորացել է, ակնհայտ է դառնում երկու կողմերի հայտարարություններից։

Այսօր էլ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պատասխաններից էր դա երեւում։ Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել Թորոսյանի ցուցմունքի հիման վրա․«Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»: Որպես նախարար՝ ես չունեմ հարազատ, բարեկամ և ընկեր» ասաց Թորոսյանը ի պատասխան իր հասցեին մեղադրական-հարցերին։ Սակայն նա այդպես էլ հստակ պատասխան չտվեց՝ իր ցուցմունքի հիման վրա է Սանասարյանի վիճակը «բարդացել», թե ոչ․«Ես դատախազ չեմ, քննիչ չեմ, առավել ևս՝ դատավոր չեմ, որ ասեմ, թե Դավիթ Սանասարյանի վիճակն ինչի հետևանքով է վատացել կամ թեթևացել»:
«Ես ուզում եմ ևս մեկ անգամ վերջնական շեշտել, որ որևէ մեկի դեմ ցուցմունք չեմ տվել: Ես ներգրավված եմ իրավական գործընթացում և ինձ տրվող հարցերին ի պատասխան տեղեկատվություն եմ տվել: Դա չի նշանակում ինչ-որ մեկին դեմ կամ կողմ ցուցմունք»։ Փորձեց մանեւրել, թե ցանկացած բան, ինչ ինքը գիտի՝ հասանելի է լինելու իրավապահ մարմիններին. «Դավիթ Սանասարյանի գործին ես ամբողջությամբ չեմ տիրապետում և չպիտի տիրապետեմ, բացի այդ, կա նախաքննական գաղտնիք, որը չպիտի հրապարակվի»

Հարցին, թե որպես նույն թիմի անդամ հավատո՞ւմ է արդյոք Դավիթ Սանասարյանին, և ինչպիսի՞ն են իր զգացողություններն այն առումով, որ գուցե իր ցուցմունքը վնասել է Դավիթ Սանասարյանին, Արսեն Թորոսյանը ընդգծեց. «Ես ենթադրություններով չեմ առաջնորդվում, այլ առաջնորդվում եմ հետևյալ սկզբունքով` «Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»:

Իհարկե, լավ է, որ նախարարն առաջնորդվում է այդ սկզբունքով, բայց ավելի լավ կլինի, որ դա գործի բոլորի նկատմամբ, այլ ոչ թե հատվածաբար, օրինակ, երբ Սամվել Ալեքսանյանին պատկանող հիվանդանոցին են ամենամեծ պետպատվերն իջեցնում, կամ սեփական կնոջ հիվանդանոցին, այդ ժամանակ ինչպես հասկանալ՝ նախարարն իսկապես այդ սկզբունքով է առաջնորդվում, թե ծանոթ-բարեկամի։

Անի Սահակյան

դիտվել է 1383 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am