SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության 1-02 օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Գյումրի քաղաքի Վարդ-Բաղ թաղամասում ռումբ է տեղադրված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ ահազանգը կեղծ է և ահազանգողը եղել է Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 12-ամյա Ռ. Փ.-ն: Վերջինս համայնքային ոստիկանին հայտնել է, որ օրեր առաջ իր ընկերոջ՝ համագյուղացի ու հասակակից Ս. Ե.-ի հետ համակարգչով տեսահոլովակ են դիտել որտեղ մի երեխա զանգահարել է ոստիկանություն և ռումբի մասին տեղեկություն է հայտնել: Երեխան հայտնել է նաև, որ ինքը փորձել է կրկնել նույն արարքը, ինչի համար էլ զանգահարել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխաները հանձնվել են ծնողներին: Փաստի առթիվ ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը