Ֆեյսբուքով ու ֆեյսբուքի համար կառավարվող երկիր. Պարապ մնացած իշխանություն

Մի քանի օր է, ինչ համացանցը քննարկվում է ԵԱՏՄ միջկառավարական նիստին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկխոսությունը, որի տեսագրությունը պտտվում է համացանցում:

Շատերը տեղի ունեցածը որակեցին ծաղր Հայաստանի վարչապետի նկատմամբ՝ սուր քննադատության և անարգանքի ենթարկելով Ռուսաստանի վարչապետին:
Փաշինյանն՝ արձագանքելով այդ քննարկումներին, ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ իրականում ոչինչ էլ տեղի չի ունեցել, պարզապես Մեդվեդևի ակնարկը վերաբերել է նիստն ընդամենը շուտ ավարտելուն: Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԵԱՏՄ միջկառավարական նիստի ժամանակ Դմիտրի Մեդվեդևի և իր երկխոսության տեսանյութի շուրջ համացանցում ծավալված քննարկումներին գրել էր․ «Նոր մի պահ մտնում եմ Ֆեյսբուք ու աչքերիս չեմ հավատում, որ կոռուպցիոն համակարգի մնացորդներն այսքան հեշտությամբ կարող են փոթորիկ առաջացնել սոցիալական ցանցերում։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ոչ միայն Դմիտրի Մեդվեդևը, այլև մենք բոլորս հույս ունեինք, որ րոպե առաջ перейдем սուրճի սենյակ, որովհետև բոլորս ահավոր հոգնել էինք ու սուրճ էինք ուզում։ Աշխատանքները նախատեսվածից երկուսուկես ժամ ավել տևեցին։ Իսկ նախորդ օրվա մեր շփումը բոլոր հիմքերը տվել էր ոչ աշխատանքային հատվածին անհամբեր սպասելու։ Էս ամենը պիտի ասվի՞, չեմ հասկանում»։

Իրականում, այս ամեն մեջ այլ կարևոր նրբերանգներ կան, քան ռուսերենի գիտելիքների, կամ որ ավելի կարևոր է՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդուգն ու ցինիկ պահվածքը:

Միանգամից ասենք, որ Ռուսաստանի ղեկավարների կողմից նման պահվածքն ամենևին էլ պատահական չէ, պետք է քննարկել դրա պատճառները: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ռուսական մամուլի, ռուսաստանցի փորձագետների միջոցով ռուսական կողմը դեռ ցույց է տալիս, թե ինչպես է վերաբերվում ՀՀ իշխանությանը: Այնպես որ, Մեդվեդևի պահվածքից անակնկալի գալը ընդամենը միամտություն կլիներ:
Այս ամենում ուրիշ ավելի կարևոր հարց կա՝ ինչպե՞ս վերականգնել Հայաստան-Ռուսաստան հարգանքի վրա հիմնված հարաբերություններ, որը Հայաստանն անկախության առաջին տարիներից իսկապես կարող էր հաստատել: Այստեղ է գլխավոր հարցը: Ռուսները ցինիկ են դառնում բոլորի հանդեպ՝ թե՛ իրենց ենթարկվողների, թե՛ չենթարկվողների նկատմամբ: Այդ խնդրին, այսպես ասած՝ ծանոթ են շատ երկրների ղեկավարներ:

Բայց մենք էլ ունենք խնդիր: Մեր երկրի վարչապետը մեր երկրում անցկացված կարևոր հավաք ու դրա արդյունքները քննարկելուց բացի հարկն է համարում ֆեյսբուքյան քննարկումներով զբաղվել, ավելին՝ դրանց անդրադառնալ:
Տպավորություն է ստեղծվում, որ մեր ղեկավարները բան ու գործ չունեն, փոխանակ երկրների հետ համագործակցության հիմքերի, նախաձեռնողական քաղաքականության և այդ հարաբերութուններում հնարավոր արդյունքների վրա կենտրոնանան, առավելապես ժամանակ են ծախսում ֆեյսբուքյան քննարկումներն ուղղորդելու, դրանց քննարկումների մեջ մտնելու վրա:

Ֆեյսբուքյան կառավարումն արդեն ոչ միայն ձանձրալի է դառնում, այլև խիստ ոչ բարենպաստ երկրի արդյունավետ կառավարման տեսանկյունից:

Թամար Բագրատունի

դիտվել է 1982 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am