Չհասկացվածության պատին բախվելով

Այս տարի Հայաստանն է նախագահում ԵԱՏՄ-ում, և օրվա առաջին կեսին Երևանի մարզահամերգային համալիրում Փաշինյանը ընդունում էր հյուրերին՝ միության անդամ մյուս չորս երկրների վարչապետերին:

Օրերս Երևանում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց միությունում էներգառեսուրսների ոչ խտրական գնագոյացման անհրաժեշտության մասին: «Մենք անհրաժեշտ ենք համարում ակտիվացնել այն ջանքերը, որոնք ուղղված են ոչ խտրական հիմքի վրա էներգառեսուրսների գնագոյացման զգայուն հարցի արագ լուծմանը և դրանց տարանցմանը Միության անդամ պետությունների տարածքներով՝ այդ թվում հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները», - ասաց Փաշինյանը:

Այն, որ Ռուսաստանի նախաձեռնած միությունում բնական գազի գինը անգամներով տարբերվում է նոր խնդիր չէ, որի մասին բարձրաձայնում են անդամ երկրները: Օրինակ, Ռուսաստանում, Ղազախստանում կապույտ վառելիքն ավելի էժան է, քան ԵԱՏՄ այն երկրներում, ուր չկան նավթի ու գազի պաշարներ, ինչպես, օրինակ, Բելառուսն է կամ Հայաստանը:

Անցած տարվա դեկտեմբերի 6-ին կայացած ԵՏՄ սանկտպետերբուրգյան գագաթնաժողովում հարցը դարձավ քննարկման առարկա: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիմելով Պուտինին՝ հայտարարեց, թե ռուսական գազի գինը Բելառուսի սահմանին արժե հազար խորանարդ մետրը 130 դոլար, մինչդեռ Բելառուսին սահմանակից Ռուսաստանի Սմոլենսկի նահանգում 70 դոլար:

«Ինչպե՞ս մրցակցել», - հարց բարձրացրեց Լուկաշենկոն: Հայաստանի սահմանին ռուսաստանյան գազն էլ ավելի թանկ է՝ 165 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց: Իսկ բնակարաններում մենք վճարում ենք մոտ երկու անգամ ավելի բարձր՝ 285 դոլար:
Վերադառնանք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Փաշինյանը հայտարարեց, որ եվրասիական ուղղությունը շարունակում է առաջնահերթ մնալ Հայաստանի համար․ - «Ինչպես արդեն բազմիցս նշել եմ, Եվրասիական տնտեսական միությունում մասնակցությունը մեր կառավարության գործունեության առաջնային ուղղություններից է։ Մենք ձգտում ենք ԵԱՏՄ-ում Հայաստանի առավելագույնս արդյունավետ մասնակցությանը` միևնույն ժամանակ ջանքեր գործադրելով համագործակցության մեխանիզմների կատարելագործման և ինտեգրացիոն տարածքի արդյունավետ գործունեության համար»:

Հայաստանի Վիճակագրական կոմիտեի համաձայն, 2018-ի արդյունքներով Հայաստանի ողջ արտաքին առևտրում ԵԱՏՄ ճամփաբաժինը կազմել է 27 տոկոս, ինչ ավելի բարձր է, քան, օրինակ, Եվրամիության չափաբաժինը՝ 24.8 տոկոս: Սակայն, եթե ԵԱՏՄ երկրների հետ առևտուրը անցած տարի 2017-ի համեմատ աճել է 11.3 տոկոսով, ապա Եվրամիության հետ ավելի շատ՝ 19 տոկոսով:

Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասի խոսքով, 2015 թվականի հունվարի 1-ից գործող ԵԱՏՄ քիչ հաջողությունների չի հասել՝ նորմատիվային բազան է ընդունվել, իրենց աշխատանք են կատարելագործում միության կառավարող մարմինները: «Սակայն պետք չէ մոռանալ դեռևս չլուծված խնդիրների մասին: Պետք է հասկանալ, թե որոնք են փոխադարձ առևտրում խոչընդոտների շատացման պատճառները: Հատկապես՝ արգելքների պատճառները, որոնք խախտում են միության նորմերը: Ո՞րն է նման արգելքների պատճառը՝ մեր պայմանագրի ոչ կատարյալ լինելը՞, թե՞ միության առանձին անդամների իրավական նիհիլիզմը», - հայտարարեց Ռումասը:
Փաշինյանի նախագահությամբ այսօր Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կայացան Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքները:

Նեղ կազմով նիստին, որին մասնակցում էին միայն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, հաջորդեց ընդլայնված կազմով նիստը: Նեղ կազմով նիստի բացմանը ԵԱՏՄ-ում ներկայումս նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօրվա օրակարգում երեք հիմնական հարցերը վերաբերում են թվային օրակարգին, ինտերնետ առևտրին և Եվրասիական տնտեսական միության հետագա ինտեգրմանը, ինտեգրման խորացմանը:
Ընդլայնված կազմով նիստին Փաշինյանը խոսեց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության կայացման մասին: «Այսօր Հայաստանում արմատական փոփոխություններ են տեղի ունենում, որոնք առնչվում են մեր հասարակության կյանքի գրեթե բոլոր ոլորտներին։ Հայաստանի կառավարությունն իրականացնում է մասշտաբային բարեփոխումներ, որոնց նպատակն, անշուշտ, մրցակցային և տեխնոլոգիապես զարգացած տնտեսության ստեղծումն է, որն հիմնված է հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա», - նշեց Փաշինյանը:

Փաշինյանը, Հայաստանում տեղի ունեցած իր ղեկավարած հեղափոխությունը դարձրել է միակ «երաշխիքը» բոլոր կառույցների, բոլոր երկրների հետ երկկողմ հարաբերությունները կառուցելու հիմքը: Կարծես, այդ հեղափոխությունը պետք է ելակետային, առաջ մղող գործոն դառնա բոլորի հետ փոխհարաբերությունները կառուցելիս:
Մինչդեռ ակնհայտ է, որ այդ գործոնը, եթե հեղափոխության սկզբնական շրջանում, այսպես ասած՝ «ուտվում» էր, այժմ նա արդեն որևէ մեկին չի հետաքրքրում, հետևաբար, անհասկանալի է մեկ տարի շարունակ խոսել այդ հեղափոխության մասին ու դրա հիմքում Հայաստանի ապագան կառուցել:

Փաշինյանը շեշտում է. «Մեր կառավարությունն այսօր ունի լեգիտիմության բարձր աստիճան և հանրային վստահության աննախադեպ մակարդակ...»։
Եվ ինչ, դա ինչու՞ Փաշինյանի գործընկերները չեն ընկալում ըստ արժանվույն, ի՞նչն է պակասում...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 934 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am