Մոսկվայի ու Վաշինգտոնի լուռ «դաբրոն» ու «OK»-ը՝ Արցախի հարցում

ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, լրջորեն է վերաբերում ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ իր պատասխանատվությանը և հավատարիմ է խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում կողմերին օգնելու ջանքերին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը։

«ԱՄՆ-ը լրջորեն է վերաբերում իր պատասխանատվությանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող։ Մենք ուրախ ենք, որ կողմերի միջև առաջնորդների և ԱԳՆ ղեկավարների մակարդակով հանդիպումներ են տեղի ունեցել։ Կողմերը շփման գծում լարվածությունը թուլացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել։ Վերջերս Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը բավարար համաձայնություններ են ձեռք բերվել»,- ասել է Քենթը։

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը Միացյալ Նահանգներում անցկացնելու հնարավորության մասին՝ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչն ասել է․ «Ինչ վերաբերում է հաջորդ հանդիպմանը, ես չեմ կարող ասել, որ մենք որոշել ենք տեղը։ Սակայն վստահ եղեք, որ ԱՄՆ-ը լրջորեն է վերաբերում իր պարտավորություններին։ Մենք ուզում ենք աջակցել գործընթացին, որը կհանգեցնի հակամարտության խաղաղ լուծմանը։ Մենք հավատարիմ ենք մնում խաղաղ ճանապարհով հակամարտությունը լուծելու համար կողմերին օգնելու ձգտմանը»,- նշել է նա։

Այսպես, ԱՄՆ-ն արձանագրում է, որ հավատարիմ է բանակցային գործընթացի շարունակմանը, և պատրաստվում է կողմերին աջակցել:
Ուշագրավ է, որ ամերիկացի պաշտոնյան շեշտում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերել շփման գծում լարվածության թուլացման մասին: ԱՄՆ-ն կարծես կարևորելով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը Մոսկվայում և դրա արդյունքները, այժմ էլ ամերիկյան հովանու ներքո հանդիպման մասին է ակնարկում՝ հստակ ընդգծելով, որ Վաշինգտոնը ևս ցանկանում է աջակցել կարգավորման գործընթացին:

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի տեղակալ Ուիլյամ Գիլը հայտնել էր, որ ԱՄՆ-ն կարող է ապագայում ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Վաշինգտոնում:

Ըստ ամենայնի, Մոսկվա-Վաշինգտոն ճակատում առկա է համաձայնություն՝ ղարաբաղյան կարգավորումը տանել համաձայնեցված ուղով, թեկուզ՝ «Լավրովի պլանի» ներքո:
Հնարավոր է լինեն հարցեր՝ որոնց շուրջ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն չունեն ընդհանուր պատկերացումներ, սակայն, նկատվում է, որ գոնե այս պահին Վաշինգտոնն ու Մոսկվան միասին են գործում: Այսպես ասած՝ պրոցեսը միասնական առաջ են տանում, մնացածը ժամանակի ու տեխնիկայի հարց է:

Թամար Բագրատունի

դիտվել է 3242 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am