Թե ինչպես Նիկոլ Փաշինյանը փրկեց խոշտանգվող կատվին

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը զբաղված է ժամավաճառությամբ: Թեպետ հեղափոխությունից հինգ պակաս ու այսօր էլ նա հայտարարում է, որ իր նախորդները քանդել-ավիրել են երկիրը, բայց այդ ուղղությամբ նրա կառուցողական քայլերն ուշանում են:
Փոխարենը Փաշինյանը զբաղված է պոպուլիստական հայտարարություններով եւ կարծես թե որոշել է իր իշխանության ժամանակ հանրության աչքն ու բերանը փակել ՀՀԿ-ի իշխանության չարագործությունների մասին պարբերաբար հիշեցնելով:
Օրինակ կառավարության նիստում Նիկոլ Փփաշինյանը Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացրած նախագծեից մեկի ժամանակ հերթական անգամ կրկնեց իր աղմկահարույց հայտարարություններից մեկ, խոսքը գոյություն չունեցող կենսաթոշակառուների մասին է, որոնք տարիներ շարունակ թոշակ են ստացել եւ թալանել բյուջեն: Նիկոլ Փաշինյանը կոնկրետ թիվ հրապարակեց, ասելով, որ նրանց թիվը քսան հազարն է եղել: Այս եւ նմանատիպ հայտարարություններ Փփաշինյանն անում է արդեն մոտ մեկ տարի, սակայն կառավարության ղեկավարը այդ ուղղությամբ որեւէ գործողություն չի կատարում, մենք չենք տեսնում բացահայտումներ, քրեական գործեր, թե մասնավորապես ովքեր են մեղավոր, որ պետական բյուջեն տարիներ շարունակ թալանվել է:
Եւ, ի վերջո, ովքեր պետք է վերադարձնեն այդ գումարները մեզ՝ հարկատուներից: Նիկոլ Փաշինյանը նման հարցերի ժամանակ կարծես թե չունի, իրենը միայն հայտարարություն անելն է եւ այն էլ պոպուլիստական: Այս օրերին ավելի ակտուալ հարց կա, որով պետք է վարչապետն անձամբ շոու սարքեր:

Խոսքը կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, խոշտանգումը քրեականացնելու վերաբերյալ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնության մասին է: Քանի որ Ծառուկյան-Փաշինյան հարաբերությունները հիմա այնքան էլ չեն փայլում, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ողջ ներուժով ծաղրեցին այդ նախագիծը, թեպետ կարող էին հարցը արագ փակել եւ հորդորել ավելի համապարփակ նախագիծ մշակել, ինչպես, որ արեց քննարկման ավարտին:
Նախագծով առաջարկվում է քրեականացնել կենդանիներին խոշտանգելու դեպքերը: Նիկոլ Փաշինյանը նախ ասաց, թե հստակ սահմանում չկա ներկայացված առաջարկով, թե որ դեպքերն են համարվելու խոշտանգում, հետեւաբար կարող են հարցեր առաջանալ կիրառման ժամանակ.«Որ չստացվի այնպես, որ մարդն իր բակում ծննդյան օրվա առիթով գառ է մորթում՝ գնանք, գործ հարուցենք»,-ծայրահեղության գիրկն ընկավ Փաշինյանը՝ ընդգծելով, թե չափանիշները՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պետք է շատ հստակ ամրագրվեն։
Արտակ Զեյնալյանն էլ փոխանցեց, թե այս պահին մասնագետներն աշխատում են, որպեսզի լիարժեք սահմանում տրվի կենդանիների խոշտանգման եզրույթին: Հեգնելու խրախճանքին միացան կառավարության մյուս անդամները եւս: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ բազում հարցեր էին առաջացել.<<Սրանով որսն արգելվո՞ւմ է ՀՀ-ում, կամ մասնագիտացված գործունեությունը>>: Փաշինյանը միջամտեց.
<<Բա էդ եմ ասում, որսն էլ չի արգելվում, մատաղ անելն էլ չի արգելվում>>:

<<Բա ինչա՞ մնում տակը>> անբռնազբոս ծիծաղեց փոխվարչապետը , եւ ինքն էլ պատասխանեց իր հարցին.<<Արգելվումա, որ կատվին բռնում են երեխեքը, այ սենց խեղդում, իրանք էլ անչափահաս են>> ձեռքերով նկարագրեց նա: Նիկոլ Փաշինյանը փորձեց լիցքաթափել իրավիճակը, որպեսզի չզռռա, որ ղժժում են ընդդիմադիրների ներկայացրած նախագծի վրա:

<<Ես օրինակ ՔԿՀ-ում ականատես եմ եղել, թե ինչպես են կատվին գցել դիսկի մեջ ու տանջում, ինձնից մեծ ջաքեր պարզվեց կատվին փրկելու համար: Ցավոք սրտի դաժան ըտենց ենթամշակույթ կա, սա լուրջ հարց է իրականում: Կենդանիների ապօրինի կռիվներ կազմակերպելը նույնպես հնարավոր է էս կատեգորիաների տակ մտնեն, երբեմն կենդանիներին հրաձգարանի թիրախ են դարձնում>>: Մի քիչ ուշ հիշեց տարիներ առաջ համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ ավանակին եւ առյուծին գցել էին մեկ վանդակի մեջ եւ զվարճացել: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը լավ էր հիշում դա եւ Փաշինյանին լուսավորեց, որ տվյալ դեպքում տուժողն առյուծն էր, ավանակը ոտքով հարվածել էր.<<Հա բայց առյուծն էլ պետք է ունենա չխոշտանգվելու իրավունք>> ,-ծիծաղով արձագանքեց Փաշինյանը, այլ դիտարկումներ էլ եղան, բայց կարծում ենք, որ այսքանը բավարար է ցույց տալու, թե ինչով է զբաղված հայրենի կառավարությունը: Նախագիծը բացասական եզրակացության արժանացավ, որպեսզի ավելի համապարփակ փաթեթ ներկայացվի:

Անի Սահակյան

դիտվել է 1499 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am