Արգիշտի Քյարամյանի կնոջ միլիոնանոց օժիտը.ով է հարուստ աները

Նոր Հայաստանում հորքուրի գանձերի շարքը համալրած մինուճար քեռու գանձը՝ նույն ինքը ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը, մի սկանդալից ելնում, մյուսն է ընկնում:28-ամյա երիտասարդը անցած շաբաթ հանրության ուշադրության ներքո էր հայտնվել իր փոքրիկ մուննաթի պատճառով, ասելով, թե հաշվետու չէ հանրության առաջ ու չի պատրաստվում իր միլիոնների հարցը պարզաբանել: Սա այն պարագայում, երբ երիտասարդը իր 32 միլիոնից ավել դրամ էր հայտարարագրել, նախկինում դատախազությունում եւ իրավապահ այլ համակարգում աշխատած երիտասարդը կոռեկտ չէր համարում խոսել այդ մասին մինչ այն պահը, երբ հարցը լրագրողնեերը բարձրացրեցին Նիկոլ Փաշինյանի մոտ, իսկ վերջինս էլ ասաց, որ <<Սխալ է անում>>: Նախատինքին հաջորդեց մի սրտաճմլիկ հայտարարություն, որտեղ ՊՎԾ պետի տեղակալ, պետի ժպ Քյարամյանը մի հանրապետական պարզաբանում էր տարածել, որ իր ունեցվածքի մի մասը արտերկրում գտնվող քեռին է փոխանցել, նվիրատվություններ են արել նաեւ Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած հարազատները, ինքը բիզնես չունի:Հենց այդ պահից էլ նա դարձավ քեռու գանձ, քանզի միայն գանձերին է, որ այսպիսի նվիրատվություններ են արվում:
Իհարկե, այս բացատրությանը հավատացել էին միայն Փաշինյանն ու յուր թրի տակ գործող պատկան մարմինները, որոնք չեն պատրաստվում ստուգել երիտասարդի խոսքերի իսկությունը, սակայն լրագրողները մեկ շաբաթ անց էլ կառավարության նիստից հետո Քյարամյանին քրքրել են ունեցվածքի մասին հարցադրումներով՝երիտասարդ պաշտոնյանի գլխին նոր սկանդալ սարքելով: Արգիշտի Քյարամյանն նախ ասել է, որ երբ 2016 թ-ին ծառայության է անցել դատախազությունում, 2017թ-ին արդեն իսկ ներկայացրել է հայտարարագիր, որում, ըստ էության, ներառվել են քննարկման առարկա դարձած ողջ ունեցվածքը, այդ թվում՝շարժական ու անշարժ գույք և դրամական միջոցներ:
«Այսինքն՝ իմ ներկայացրած առաջին իսկ հայտարարագրում ամբողջությամբ ներառել եմ քննարկման առարկա դարձած ողջ ունեցվածքը: Հետագայում տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել այլ մարմիններում, ընդ որում, ավելի պատասխանատու պաշտոններ և հետագայում ներկայացված հայտարարագրերում որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել»,- հավելելով, որ մինչև պաշտոն ունենալն ինքն այդ գույքն ունեցել է:
Որտեղից նրան այդ ունեցվածքը, ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ այն չի ձևավորվել աշխատանքային գործունեության ընթացքում. «Եթե չի ձևավորվել աշխատանքային գործունեության ընթացքում, այլ ձևավորվել է անձնական կյանքի ընթացքում, կարծում եմ՝ այդ առումով այլևս ասելու բան չունեմ»:
Հարցին, թե բավականին մեծ կարողություն ուներ նաև իր կինը, որտեղի՞ց նրան 26 մլն դրամ և 46 հազար դոլարը, Արգիշտի Քյարամյանը նախ ասաց, որ շատ շուտ է ամուսնացել, քան որևէ պետական պաշտոն ստանձնելը. «Կինս այդ գումարներն ունեցել է մեր ամուսնությունից առաջ։ Կուզեի շեշտել, որ առաջին իսկ հայտարարագրում ես այդ գումարները ևս նշել եմ»:
Դիտարկմանը, թե արդյոք իր կինը հարուստ մարդու աղջիկ է, Արգիշտի Քյարամյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ նշելով , որ չի ցանկանում քննարկել իր անձնական կյանքը։
Այսպիսով՝ երիտասարդի պարզաբանումները նոր հարցեր են առաջ բերում, կամ նրան ասել են, որ գնա մի հավատալու հեքիաթ հորինի, որովհետեւ 32 միլիոնը քեռու վրա դնելը անհավանական ժանրից է, կամ էլ Քյարամյանի աները ոմն մեծահարուստ է, ում դուստրը նույնքան միլիոններ է օժիտ տարել եւ ամենեւին պատահական չէ, որ 28 տարեկան երիտասարդն այսօր արդեն այդ պաշտոնին է:

 Անի Սահակյան

դիտվել է 10590 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am