Փաշինյան-Վանեցյան․ ո՞վ է ավելի խոցելի

 

Պետական վերահսկաղական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարայնի դեմ հարուցված գործից հետո Ազգային անվտանգության ծառության ղեկավար Արթուր Վանեցյանը թիրախովորվեց իշխանությանն աջակցող սորոսկան թևի կողմից։ Քննադատություններն հիմնականում միակողմանի են, որովհետև ԱԱԾ-ն ու նրա ղեկավարը ավելի հանգիստ կեցվածք են ցուցաբերում, երբ հակառակ թևը բացահայտ մեղադրում է նրան՝ շինծու գործ սարքելու մեջ։ Նախօրեին Վանեցյանը խախտել է լռության և հանդարտության ռեժիմը և մի շարք հստակ պատասխաններ տվել իրեն ու իր ղեկավարած կառույցին ուղղված մեղադրանքներին։

Պատասխանելով Factor.am-ի հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Դավիթ Սանասարյանի մեղադրանքը չհաստատվելու դեպքում հրաժարական տալ և հեռանալ, ԱԱԾ տնօրենը պատասխանել է.
«Իսկ ինչո՞վ է տարբերվում Դավիթ Սանասարյանը ՀՀ այլ քաղաքացիներից։ Դուք պատկերացնո՞մ եք, թե ինչքան մարդու է մեղադրանք առաջադրվում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, որը հետագայում՝ նախաքննության ընթացքում, չի հաստատվում։ Եթե կապացուցվի, որ Դավիթ Սանասարյանի նկատմամբ գործի շրջանակներում թույլ են տրվել կեղծիքներ, ապօրինություններ և այլն, այդ դեպքում ով թույլ է տվել այդ կեղծիքները, պատասխան կտա օրենքի առջև, իսկ ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, որի լիազորությունների մեջ է մտնում վերահսկել այդ մարդկանց աշխատանքն ու կազմակերպել, այդ ժամանակ ես պատասխան կտամ >>։
Այն հարցին, թե հրապարակում եղավ, որ կա տեսանյութ, որտեղ Դավիթ Սանասարյանը կաշառք է վերցնում, կա՞ արդյոք այդպիսի տեսանյութ գործում, որովհետև իրավապաշտպանները նշում են, որ ցուցմունքների և առերեսումների հիման վրա հնարավոր չէ մարդուն մեղադրանք ներկայացնել, ԱԱԾ տնօրենը հայտարարել է.«Ես չեմ կարծում, որ անդամահատության կարիք է լինելու…»։ Այս ակնարկը թերևս հակադարձումն էր Սանասարյանի օրերս արած այն հայտարարությանը, որ եթե հրապարկվի տեսանյութ, որ ինքը կաշառք է վերցնում, ապա ինքը պատրաստ է կտրել ձեռքը։
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը քրեակատարողական հիմնարկի հետ կապված տեսանյութի մասով կասկածի տակ է դրել ԱԱԾ գործողությունները, Վանեցյանը նշել է, որ ԱԱԾ-ն իր աշխատանքն է անում՝ շատ մաքուր, շատ թափանցիկ, օրենքի բոլոր կետերի պահպանմամբ։ <<Եթե կլինի մի դեպք, երբ ՀՀ ԱԱԾ-ն ինչ-որ մի անձի նկատմամբ կիրականացնի ապօրինի հետապնդում, ես այդ օրը պատրաստ եմ պատասխան տալ թե օրենքի առջև, թե հասարակության առջև, բոլորի առջև։ Հորդորում եմ բոլորին՝ չփորձել ԱԱԾ-ի շուրջ արհեստական աղմուկ սարքել։
Ազգային անվտանգության ծառայությունն այս կարճ ժամանակահատվածում ձեռք է բերել շատ մեծ հեղինակություն հասարակության շրջանում, և որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով կամ փորձել վախեցնել, որպեսզի մենք մեր գործառույթները չկարողանանք իրականացնել։
Եթե կա մարդ, անկախ նրանից, այդ մարդը զբաղեցնում է պաշտոն, հանդիսանում է այս կամ այն կուսակցության անդամ, ղեկավար և այլն, նույն կերպով այդ մարդը պատասխան է տալու օրենքի առջև։ Եթե անձը օրենք չի խախտել, անկախ նրանից, նա կլինի մեր համախոհը, թե մեր «թշնամին», մենք որևէ կերպ նրան չենք կարող ենթարկել պատասխանատվության կամ հետապնդել։ Եթե կլինի նման դեպք, ես այդ օրը ո՛չ կաշխատեմ ԱԱԾ-ում, ո՛չ կկարողանամ հասարակության և քաղաքացիների աչքերին պարզ նայել։ Իսկ ես այսօր դուրս եմ գալիս փողոց ամեն օր և շփվում եմ հազարավոր քաղաքացիների հետ, տեսնում եմ մարդկանց վերաբերմունքը և հորդորում եմ արհեստական աղմուկ չսարքել ԱԱԾ-ի շուրջ»,- ասել է Վանեցյանը։
Ընդհանրապես Վանեցյանի և պետական այլ կառույցների՝ ՊՎԾ-ի Արդարադտության նախարարության միջև սկսված փոխադարձ մեղադրանքները կարծես թե առանձնապես չեն անհանգստացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա դիտորդի դերում է հանդես գալիս, գոնե առերևույթ ցույց տալով, թե չի ուզում միջամտել։ Հավանաբար Փաշինյանը որոշել է արբիտրի կեցվածքով հետևել պրոցեսին, մինչև կողմերից մեկը կպարտվի, իսկ ինքը կկանգնի հաղթողի կողքին։ Այս տարբերակը սակայն շատ վտանգավոր ու անհեռանկար է առաջին հերթին հենց իր՝ վարչապետի, ապա նաև հեղափոխության համար։ Ուղիղ մեկ տարի առաջ, Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց անմիջապես հետո, Ազգային անվտանգության ծառայությունը դարձել էր ամենաաշխատող կառույցը։ Այն ժամանակ կոռուպցիոն բացահայտումների մի ամբողջ ցիկլ սկսվեց․ մեկը մյուսի հետևից սկանդալային գործեր ու ձերբակալություններ եղան։ Նիկոլ Փաշինյանն ինքը հրապարակավ հայտարարեց, որ ԱԱԾ-ն շատ ծանրաբեռնված ու արդյունավետ է աշխատում և դրա արդյունքում կոռուպցիայի ցուցանիշը Հայաստանում դարձել է զրո։
Ստացվում է, որ երբ ԱԱԾ-ն՝ Վանեցյանի գլխավորությամբ ձերբակալում էր գեներալ Մանվել Գրիգորյանին, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, մեղադրանք էր առաջադրում նախկին նախարար Արամ Հարությունյանի դեմ, զինաթափում էր Շմայսին՝ Առաքել Մովսիսյանին,
<<ասֆալտին էր փռում>> նախկին ռեժիմի ներկայացուցիչներին, դա գնահատվում էր որպես արդյունավետ պայքար կոռուպցիայի դեմ։ Բայց երբ հերթը հասավ հեղափոխական պաշտոնյաների դեմ գործ հարուցելուն՝ հեղափոխության առաջնորդը որեշեց լռել։ Այլևս ոչ մի գովասանք ու դրվատանք ԱԱԾ-ի հասցեին։ Հակառակը՝ ԶԼՄ-ներում անգամ տեղեկություններ կային, թե
հնարավոր է անգամ, որ Վանեցյանը պաշտոնանկ արվի։ Բայց այդ դեպքում ո՞վ կհայտնվի ավելի խոցելի վիճակում՝ Վանեցյա՞նը, որ ռիսկային խաղ է սկսել իշխանության ներսում, թե՞ Փաշինյա՞նը, որ մի տարի առաջ անվերապահորեն վստահում էր Վանեցյանին, իսկ այսօր այլևս անհնար է թաքցնել, որ ԱԱԾ-ն օգտագործվում էր որպես քաղաքական գործիք։ Պետք է կողմնորոշվել՝ կամ վստահում ենք կամ չենք վստահում, գուցե նաև մերժում ենք ԱԱԾ-ին, որովհետև ընտրովի վստահություն չի լինում։

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 3544 անգամ
Լրահոս
Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․ Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան Մենք տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյանը՝ Արցախը պահելու մասին Կործանված թուրքական F-16-ը օդ էր բարձրացել անհայտ օբյեկտի պատճառով Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Բա դա մեր տարածքը չի՞. առանց մեզ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր պայքարի մասին Սինոդը Հայ Եկեղեցում․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում․ «Փաստինֆո» Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերին Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է «շրջափակման» ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են «Հարավային գազային միջանցքի» համագործակցության հարցերը «Քնած» ակադեմիան․ կոռուպցիա, հովանավորչություն ու գիտության անկում Ադրբեջանում Իրանը և ԱՄՆ-ն միջուկային խնդրի ու պատժամիջոցների վերաբերյալ նախաձեռնություններ են ներկայացրել Կրոնական ազատությունը երբեք չպետք է ենթարկվի կառավարության միջամտությանը․ Սամվել Կարապետյան «ՔՊ-ականնե՛ր, լափում էիք, բա հիմա ինչի՞ց վախեցաք». Ռուզան Ստեփանյան (video) Հիբրիդային պատերազմից եք խոսում․ ինչո՞վ է զբաղվելու ԵՄ–ից Հայաստան եկող խումբը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am