Ծառուկյանի հարցով որոշում կա

Ազգային ժողովում երկու աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել․ առաջին՝ ԱԺ այգում ակցիա են իրականացրել հավերը, ապա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ուղերձով դիմել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։

Հավերի ակցիան իրականացրել են եկամտահարկի համահարթեցման դեմ պայքարող քաղակտիվիստները և, ի նշան բողոքի, տնային թռչուններին արձակել Ազգային ժողովի այգում։
Իսկ Միրզոյանը հրապարակավ դիմել է Ծառուկյանին՝ նրան ԱԺ մանդատից զրկելու քաղաքական աժիոտաժի հետ կապված․ «Հարգելի պարոն Ծառուկյան,
2019 թվականի ապրիլի 19-ին ՀՀ Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ընթացքում Ձեր ելույթում և դրան հաջորդած մամուլին տրված հարցազրույցների ընթացքում Ձեր կողմից հնչեցրած հայտարարությունները Ազգային Ժողովի մեր գործընկերների, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լայն հանրության շրջանում արդարացի մտահոգություններ և ողջամիտ կասկածներ են առաջացրել Ձեր կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ, մինչդեռ, ինչպես Ձեզ հայտնի է, ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով Ազգային ժողովի պատգամավորին արգելվում է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։
Խնդրի շուրջ հրավիրվել է իրավապահ մարմինների ուշադրությունը, ինձ ուղղվել է առաջարկ՝ Ազգային ժողովում ձևավորել խնդիրն ուսումնասիրող էթիկայի հանձնաժողով։ Նկատելով, որ գործող իրավակարգավորումները լայն քաղաքական հայեցողություն են սահմանում էթիկայի հանձնաժողովի ստեղծման և գործունեության առումով և կարող են տարատեսակ շահարկումների տեղիք տալ, ինչպես նաև հանգամանքը, որ նման հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը դուրս է Ազգային ժողովի նախագահի լիազորություններից, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Դուք առնվազն պետք է սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնեք խնդրի վերաբերյալ։
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում նաև «Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին, համաձայն որի, պատգամավորը պարտավոր է իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով և չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի։ Հորդորում եմ այսուհետ առավել հետևողական և ուշադիր լինել նույն օրենքի 4-րդ հոդվածով պատգամավորի շահերի բախման իրավիճակների համար սահմանված կարգավորումներին հետևելու առումով։»,-իր գրության մեջ մասնավորապես նշել է Արարատ Միրզոյանը։ Նա նաև հարկ է համարել հիշեցնել, որ մեր երկրում ծավալված քաղաքական, իրավական, տնտեսական գործընթացները վերացնում են սեփական բիզնես շահերը քաղաքական դերակատարությամբ հովանավորելու՝ անգամ քողարկված մեխանիզմների անհրաժեշտությունը, երբ դե-յուրե պատգամավորը կարող էր իր ձեռնարկությունը հանձնել հավատարմագրային կառավարման, սակայն փաստացի շարունակել զբաղվել դրա անմիջական կառավարմամբ։
<<Ընդհակառակը՝ ստեղծված են բոլոր անհրաժեշտ իրավական պայմանները, որպեսզի քաղաքական և ձեռնարկատիրական գործունեություններն ի վերջո տարանջատվեն միմյանցից՝ հնարավորություն տալով քաղաքացիներին ազատորեն զբաղվել գործունեության այդ տեսակներից առավել նախընտրելիով»,- արձանագրել է ԱԺ նախագահը։
Վերջին երկու օրերին քաղաքական օրակարգի թեմա դարձած՝ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը հավանաբար որոշել է փակել։ Ծառուկյանի կողմնակիցներն արդեն հայտարարել էին, որ իրենք պատրաստ են հանուն Ծառուկյանի մի մարդու պես վայր դնել իրենց բոլոր մանադատները, և այդ դեպքում կարող էր խորհրդարանական նոր ընտրությունների գնալու սահմանադրական կազուս առաջանալ։ Իհարկե, միանգամայն հնարավոր է, որ իշխանությանը ԲՀԿ համամասնական և մեծամասնական ցուցակներից կկարողանար 30-40 անձի համոզել, որ չգնա մանդատից հրաժարվելու քայլին, բայց իրական խնդիրն այստեղ ամենևին էլ Ծառուկյանի մանդատը չէր։ Իրական խնդիրը ԱԺ բակում հայտնված հավերն էին, որոնք, բացառված չէ, որ կարող էին նաև առյուծի կաթ խմած լինել։ Իսկ առյուծները ԲՀԿ առաջնորդի սիրած կենդանիներն են։
Արարատ Միրզոյանի խաղաղասիրական նամակ-հորդորակը առաջին տպավորությամբ նպատակ ունի այնպես անել, որ ո՛չ թավան վառվի, ո՛չ էլ քյաբաբը։ Սակայն, ինչպես կասեր Ծառուկյանի խնամի Արգամիչը, մեծ խելք պետք չէ՝ հասկանալու, որ Ծառուկյանին մանդատից զրկելն այս պահին ձեռնտու չէ Նիկոլ Փաշինյանին։ Իշխանության համար ավելի առաջնային է թերևս Ծառուկյանի տնտեսական կայսրությունը խարխլելու հարցը։ Ի վերջո, Ծառուկյանի հզորությունը ոչ թե նրա պատգամավորական մանդատն է, այլ նրա տնօրինած կապիտալը։ Փաշինյանի բնորոշմամբ՝ խոշոր սեփականատեր Գագիկ Ծառուկյանը ցանկացած պահի կարող է վայր դնել մանդատը և իր փոխարեն խորհրդարան ուղարկել կամայական ԲՀԿ-ականի։ Բայց դա ամենևին չի խանգարի, որ Ծառուկյանը շարունակի կառավարել խորհրդարանի՝ մեծությամբ երկրորդ ուժը։ Իշխանությունը դրանով որևէ հարց չի լուծի, ընդամենը ավելորդ քաղաքական լարվածության առիթ կստեղծվի, որի կարիքն այս պահին Փաշինյանը չունի։ Այնպես որ՝ ավելի լավ է՝ Ծառուկյանը պահի իր մանդատը։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 11173 անգամ
Լրահոս
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am