Զանգվածային ծեծկռտուք Ստամբուլում. կան զոհեր

Ստամբուլի Էսենյուրթ թաղամասում Աֆղանստանի քաղաքացիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Ծեծկռտուքին ավելի քան 20 մարդ է մասնակցել, ինչի հետևանքով, ըստ նախնական տվյալների, Աֆղանստանի 2 քաղաքացի է մահացել, ևս 3-ը վիրավորվել են։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: