ԼՂ հակամարտության լուծումը բանակցություններն են, ու հրադադարի պահպանմանն այլընտրանք չկա. Մեդվեդև
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ապրիլի 7-ին այցելել էր Երևան, իսկ հաջորդ օրը մեկնել էր Ադրբեջան, ամփոփելով երկու երկրներ կատարած այցը՝ Մեդվեդևը հայտարարել է լրագրողներին, որ Հայաստանում և Ադրբեջանում իր հանդիպումների ընթացքում երկու երկրների նախագահները խոսել են զինադադարի պահպանման անհրաժեշտության և Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման մասին: «Հայաստանի և Ադրբեջանի իմ գործընկերների հետ զրույցներում ես չլսեցի ո´չ նախագահից, ո´չ պետության ղեկավարներից, ո´չ վարչապետներից պնդումներ այն մասին, որ հակամարտության լուծման միակ ուղին ռազմականն է, էսկալացիայի ճանապարհը: Հակառակը:Բոլորն ասել են, որ այդ շատ բարդ հակամարտության լուծումը բանակցություններն են ու չկա այլընտրանք հրադադարի պահպանմանն ու հրադադարի վերածմանը երկարաժամկետ խաղաղության»,- ասել է նա: Նա ասել է, որ Ռուսաստանը ոչ միայն չի հեռանում Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման գործընթացի ապահովման պատասխանատվությունից, այլևս առավելագույնս դրանում ներգրավված է:
