Հայտնվել է երկու քարի արանքում

«Հրապարակ» թերը գրում է. «ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին հարցրինք` ո՞ւմ հասավ ձեր մրցանակ գիրքը, որը պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նախատեսել էր տալ «Ուսանողի ձայնով զանգեցի, հարցրեցի ռեֆերատների գները…» հումորային մրցույթի հաղթողին։ «Գիրքն ինձ մոտ է, մնում է մրցույթն ամփոփվի»:

Թերանում եք, էլի։ «Չենք թերանում. պարոն Վարդանյանը գործուղման է, կգա` կանենք»,- ուսանողի ձայնով լուրջ-լուրջ պատասխանեց ԿԳ նախկին փոխնախարար, ԵՊՀ խորհրդի անդամ Հովհաննիսյանը: Իսկ տեղյա՞կ եք` ե՞րբ է տեղի ունենալու ԵՊՀ խորհրդի նիստը, գրվեց՝ մայիսի 13-ին, կդրվի՞ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի հարցը։ «Ոչ, չգիտեմ, մեզ դեռ նամակ չեն ուղարկել, ինչ վերաբերում է ապագա նիստում հրաժարականի հարցի՝ օրակարգում լինել-չլինելուն, նույնպես տեղյակ չեմ»:


Փորձեցինք նիստի մասին տեղեկություն ստանալ ԵՊՀ խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանից, ով անջատեց հեռախոսը՝ լսելով, որ լրագրող է զանգողը:

Մեր տեղեկություններով` նա բավականին բարդ կացության մեջ է․ ինչպես խորհրդի այլ անդամներ` Հովիկ Մուսայելյանը, Ռալֆ Յիրիկյանը, նա կարծում է, որ չարժե կրկին քննարկել հրաժարականի հարցը, որովհետև Սիմոնյանի պաշտոնավարմանը մնացել է մի քանի ամիս, և ապա` մեկ անգամ արդեն տապալվել է գործընթացը՝ հարուցելով իշխանությունների դժգոհությունը։

«Մյուս կողմից, Մուրադյանը լուրջ խնդիրներ ունի խորհրդի 25 տոկոսը կազմող ուսխորհրդի հետ, որը կրկին կտապալի նիստը, եթե դրված լինի հրաժարականի հարցը: Հարցի նրբությունը նաև այն է, որ խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը, որը եղել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին օգնականը, դեռ իր հավատարմությունը պահում է վերջինիս նկատմամբ և այժմ հայտնվել է երկու քարի արանքում»,- ասաց խորհրդի անդամ մեր զրուցակիցը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1797 անգամ
Լրահոս
Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է Սուրբ Աստվածամոր Տաճարի ոչնչացումը հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողություն է ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ու՞մ մտքով կանցներ, որ այսօր նման հայտարարություններ կլսենք․․․ ի՞նչ ակնարկեց Գագիկ Ծառուկյանը (video) «Անկախ դիտորդ»-ը դիմել է դատարան Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին Դատարանը 3 ամսով երկարաձգեց Խաչիկ Գալստյանի տնային կալանքը Նախկին հյուպատոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ «Jaguar»-ը հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ «Նպատակն ա՝ ՀԷՑ-ը հանձնի Ադրբեջանին, ատոմակայանը՝ Թուրքիային, երկաթգիծն էլ ՝ Ղազախստանին»․ կարծիքներ (video) «Իմ 18 տարեկան էրեխուն եմ ուզում, ոչ տուն, ոչ հաց, ոչ էլ փող եմ ուզում»․ անհետ կորածի մայրը հուզվեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am