Սանավիացիայի ուղղաթիռով Երևան տեղափոխված հիվանդը մահացել է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրեր առաջ սանավիացիայի ուղղաթիռը Վանաձորի բժշկական կենտրոնից Երևան է տեղափոխել Վանաձորի ծերատան բնակիչ 68-ամյա Սամվել Ստեփանյանին: Տեղեկություններկ համաձայն` Ստեփանյանը բժշկական կենտրոնում մահացել է։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը դեպքի վերաբերյալ հակասական տեղեկություններ ստացավ: Մասնավորապես, նշում են, որ 68-ամյա քաղաքացին իրականում մահացել է ոչ թե հիվանդանոցում, այլ ուղղաթիռի մեջ՝ ճանապարհին։ Բանն այն է, որ այդ ուղղաթիռներն իրականում հարմարեցված չեն բժշկական ծառայություններ մատուցելու համար, և այդ մասին բարձրաձայնել են տարբեր մասնագետներ։ Այսինքն՝ ուղղաթիռում չեն կարող ռեանիմացիոն գործողություններ լիարժեք կատարել, որի արդյունքում էլ մահ է արձանագրվել։ Իսկ մյուս վարկածի համաձայն էլ, նրան չեն կարողացել փրկել հիվանդանոցում, սակայն այս դեպքում էլ պատճառն այն է, որ ուղղաթիռի մեջ անհրաժեշտ աշխատանքներ չեն կարողացել ամբողջ ծավալով կատարել: Ստացվում է, որ ուղղաթիռով նրա տեղափոխումը չկարողացավ փրկել այդ մարդու կյանքը: Հավելենք, նաև, որ նրան ուղղաթիռով Երևան տեղափոխելու հարցը ևս վիճելի է եղել: Եվ համեմատության համար նշենք, որ, օրինակ, Պաշտպանության նախարարության ուղղաթիռները հարմարեցված են, բժիշկները կարող են ազատ տեղաշարժվել, անհրաժեշտ բոլոր գործողություններն իրականացբել ։ Իսկ այս դեպքում այդպես չէ, ինչի հետևանքն էլ արձանագրված մահն է։ Երեկ ամբողջ օրը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ թե՛ «Աստղիկ» ԲԿ-ից, թե՛ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից, սակայն անարդյունք. վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ հիվանդանոցից էլ ասացին, որ ոչ աշխատանքային օր է, և մեր հարցին չեն կարող պատասխանել»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

դիտվել է 736 անգամ
Լրահոս
ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է Սուրբ Աստվածամոր Տաճարի ոչնչացումը հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողություն է ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ու՞մ մտքով կանցներ, որ այսօր նման հայտարարություններ կլսենք․․․ ի՞նչ ակնարկեց Գագիկ Ծառուկյանը (video) «Անկախ դիտորդ»-ը դիմել է դատարան Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am