«Կոկորդիլոս» մականունով մարզպետի արկածները շարունակվում են

«168 ժամ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը (Կոկորդիլոս՝ մականունով) հերթական առիթն է ստեղծել՝ որ «փայլի» լրատվադաշտում: 168.am-ին հայտնի է դարձել, թե ինչ մեթոդներ է գործի դրել Արարատի մարզպետը՝ Արամայիս Գրիգորյանի եւ մյուս մարզպետների նշանակած կադրերից ազատվելու համար:

Սակայն ամենազավեշտալին, մեր աղբյուրի թված դեպքերի մեջ, տեղի է ունեցել մարտին: Գարիկ Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին պատժել է իր գրությանը 1 րոպե ուշացումով պատասխանելու համար. կանչել, ասել է՝ հետդ չեմ ուզում աշխատել, հեռացիր: Եվ սա՝ այն դեպքում, երբ պետական համակարգում ներդրված «մալբրի» (Mulberry) էլեկտրոնային կառավարման համակարգը թույլ է տալիս գրությանը պատասխանել նաեւ 24 ժամվա ընթացքում:

Աշխատակազմի ղեկավար Արմեն Դերմոյանը պարզաբանում, գրավոր հիմնավորում է պահանջել մարզպետից, որպեսզի իր քայլերի հաջորդականությունը հասկանա: Հոխորտացող մարզպետը դեմ առ դեմ հաշիվ պահանջողին այդպես էլ ի վիճակի չի եղել բացատրել, թե ինչ «կրիմինալ կա մեկ րոպե ուշացումով շեֆին արձագանքելու մեջ»: Փակուղային վիճակում «շեֆին» օգնության են հասել մարզպետարանի մյուս աշխատակիցները՝ հասկացրել են, թե՝ ծառայողական քննություն նշանակիր, թող գնա՝ չափը ճանաչի, որ իմանա՝ օրենքի լեզվով հետդ խոսելն ինչ բան ա…

Շաբաթներ շարունակ, օդից կախ, անորոշ կարգավիճակում, ասում են, Դերմոյանը գալիս-գնում էր մարզպետարան, մինչեւ որ ծառայողական քննությունն անցավ: Արման Դերմոյանը շարունակում է պաշտոնավարել մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում եւ դեռ անցած տարվանից ժամանակավոր պաշտոնակատարի (ժ/պ) կարգավիճակ ունի:

Ի դեպ, լրիվ առանձին թեմա է նրան այս պաշտոնում չհաստատելու պայմանը:

Դերմոյանին ներկայիս կարգավիճակում երկար պահելու պատճառը հետաքրքիր նախապատմություն ունի: Մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանը, ով, աշխատակիցների խոսքով՝ փաստացի իրականացնում է աշխատակազմի ղեկավարի գործառույթները, բաղձալի բարձր պաշտոններ նվաճելու համար ջանացել է, բայց ստաժը բավարարելու խնդիր ունի։

Հեղափոխական մարզպետը նրան տեսնում է միմիայն աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, այդ պաշտոնից բխող հանձնարարականներ է տալիս նրան, սակայն Միրզախանյանը՝ քաղծառայողի մասին օրենքի պահանջից ելնելով՝ ստիպված է դեռ երկար սպասել:

Նշենք, որ իր ազգականներից շատերին է Գարիկ Սարգսյանը մարզպետարանում պաշտոններ բաշխել, ընդհուպ՝ բաջանաղին նշանակելով տեղակալ: Եվ այդ հաջողակ ազգականներից մեկը նաեւ Լիլիթ Միրզախանյանն է:

Լիլիթ Միրզախանյանը մարզպետի մորաքրոջ հարսն է, միջավայրում խոսում են, թե Լիլիթի մյուս առավելությունը մարզպետի տված բացառիկ իրավունքներն են, որով օժտված է թե՛ մարզպետարանի աշխատակիցների շրջանում, եւ թե՛ ազգականների համար, իսկ թե ինչո՞ւ, աղբյուրը դեռեւս լռում է:

Նշենք, որ հեղափոխությունից հետո Նոր կյանքի գյուղապետից միանգամից մարզպետի պաշտոնին հասած Գարիկ Սարգսյանը շատ անգամներ է օգտվել ընտանիքի քավորի՝ Նիկոլ Փաշինյանի բարեհաճությունից: Նրան ներվել են մի շարք սկանդալային պատմություններ, հայտնի միջադեպը՝ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ, մարզում իրավիճակին չտիրապետելու հայտնի պատմությունը՝ կապված «40 հազար հա կաթիլային համակարգով ոռոգվող տարածքների հետ»:

Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամներ է հայտարարել, որ Գարիկ Սարգսյանի համար ամաչելու փոխարեն՝ հպարտանում է, քանի որ նախկին իշխանության ռեժիմին հաղթած գյուղապետի միակ թեկնածուն է եղել: Եվ այսօր կուսակցությանը 22.000 ձայն բերած Գարիկ Սարգսյանով է հիանում Փաշինյանը. ստացվում է՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդը հիանում է թիմակցով, մինչդեռ գործադիրի ղեկավարը պիտի հպարտանար իր նշանակած մարզպետի աշխատանքային ջիղով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1943 անգամ
Լրահոս
ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է Սուրբ Աստվածամոր Տաճարի ոչնչացումը հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողություն է ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ու՞մ մտքով կանցներ, որ այսօր նման հայտարարություններ կլսենք․․․ ի՞նչ ակնարկեց Գագիկ Ծառուկյանը (video) «Անկախ դիտորդ»-ը դիմել է դատարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am