Սամվել Ալեքսանյանի բիզնեսը ծաղկում է․ նա կստանա հերթական հարկային արտոնությունը


Կառավարության մայիսի 2-ի նիստում հերթական հարկային արտոնությունը կտրվի Սամվել Ալեքսանյանի բիզնեսին։ «Բավարարել «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը»,-նշված է կառավարության կայքում հրապարակված որոշման նախագծում։
«ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ընկերությունը, ինչպես հայտնի է պատկանում է Սամվել Ալեքսանյանի դստերը։
Դատելով որոշման նախագծի հավելվածից՝ կարելի է ենթադրել, որ Ալեքսանյանի բիզնեսը տեքստիլի ոլորտում ծաղկում է ապրում։ Նա պատրաստվումէ Չինաստանից ու Թուրքիայից Հայաստան ներմուծել 14 մլրդ 127 մլն 414 հազար դրամ ընդահնուր արժեքով թելեր, գործվածքներ, Տրիկոտաժե գործվածք չսպիտակեցրած, ներկած՝ 100% բամբակի պարունակությամբ, Կտոր՝ հագուստի արտադրության համար՝ 85% բամբակի և 15% նայլոնի պարունակությամբ, կտոր՝ արհեստական թելի մանվածքից, Պոլիեթերային թելեր՝ գուլպայի արտադրության համար, աստառի կտոր, Մեքենայագործ կամ ձեռագործ պարաններ՝ տեքստիլ արտադրության համար Բամբակյա մանվածքից եզրաժապավեններ, ժամավեններ, հագուստի շղթաներ, Կոճակներ, Ինքնակպչուն ժապավեն, ,տարատեսակ նկարներ՝ հագուստի վրա կպցնելու համար, պլաստմասե կախիչներ՝ հագուստի փաթեթավորման համար, կարի մեքենայի յուղ, Թուղթ՝ գլանափաթեթով տեքստիլ նյութերի վրա տպելու համար, Ցանցահյուս գործվածք ՝ շղարշ տյուլ և այլն։ Ներկրվող ապրանքների անվերջանալի շարանի թվարկումը կարելի է շարունակել, բայց այսքանը թերևս բավարար է։
Համաձայն հիմնավորման՝ «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կարի և գուլպայի արտադրության մեջ։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
Ներմուծվող ապրանքների ցանկի ուսումնասիրությունը հետաքրքիր է բացահայտումների առումով․ օրինակ ինչպե՞ս է ստացվում, որ Ալեքս տեքստիլը կարի մեքենայի յուղ ներկրելու համար ազատվում է մաքսատուրքից, իսկ օրինակ շարքային տրակտորիստը, որը գյուղմթերքի արտադրությամբ է զբաղված, նույն արտոնությունը չունի՝ տրակտորի յուղ կամ դիզվառելիք ներկրելու համար։ Հետաքրքիր է՝ կառավարությունն ի՞նչ մեխանիզնով է վերահսկելու՝ արդյոք Թուրքիայից ներմուծված 5 տոննա 800 կգ յուղն ամբողջությամբ օգտագործվում է արտադրությա՞ն մեջ, թե՞ դրա մի մասը վաճառքի է հանվում, ենթադրենք Երևան սիթի խանութների ցանցում։ Նույն բանը կարելի է ասել նաև հումքի անվան տակ ներկրված այլ ապրանքների մասին։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 1491 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am