Թվերը նկարել ես, որ ի՞նչ անես

Ազգային վիճակագրական կոմիտեն ներկայացրել է այս տարվա առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները։ Մասնագետներն ու փորձագետներն արդեն արձանագրել են մի շարք ակնհայտ հակասություններ ԱՎԾ հրապարակած թվերի մեջ, որոնք առնվազն փաստում են, որ թվեր նկարելու հին ու բարի սովորույթը նոր Հայաստանում չի փոխվել։

Այսպես, Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 2 տոկոսով, իսկ շինարարությունը՝ 10,8 տոկոսով, միաժամանակ 2018–ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 14 տոկոսով։
Սրանք անհամատեղելի թվեր են, որովհետև տնտեսության հետ շատ թե քիչ առնչված ցանկացած մարդ կարող է փաստել, որ
արդյունաբերությունը և շինարարությունը այն ճյուղերն են, որոնք հիմնվում են էներգետիկայի վրա։ Այս ոլորտները չեն կարող ընդյլայնվել՝ առանց էլեկտրականության սպառման, եթե իհարկե Հայաստանում քարե դարի ժամանակները չեն վերադարձել, երբ շինարարության շախաղը ձեռքով էին անում՝ օգտագործելով հող ու թրիք, իսկ արդյունաբերություն ասելով էլ՝ մուրճով պատին մեխ գամելը նկատի չունեն։
Այստեղ կարող է մեկ այլ պատճառ ևս լինել՝ էներգետիկայի արտահանման նվազումը, որն առանձին տողով արտացոլված չէ ԱՎԿ-ի թվերի մեջ, սակայն շատ հստակ երևում է արտաքին առևտրի նվազման մեջ։ Բանն այն է, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս տարվա 1–ին եռամսյակում, նախորդ տարվա հունվար–մարտի համեմատ, արտաքին առևտրաշրջանառությունը դոլարային հաշվարկով պակասել է 5 տոկոսով։ Արտաքին առևտրաշրջանառության մեջ արտահանման ծավալները, 2019–ի առաջին եռամսյակում 2018–ի նույն ժամանակահատվածի համեմատ, պակասել են 8,6 տոկոսով։
Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին արտահանման աճը 7,8 % էր կազմել։ Այսինքն՝ եթե այս տարվա ցուցանիշը համեմատենք, օրինակ, 2017 թվականի հետ, ապա ավելի քան 3 անգամ պակաս ցուցանիշ կունենանք, որը տնտեսության համար, մեղմ ասած, շատ վատ ցուցիչ է, որն արձանագրվել է անընդհատ և շարունակաբար։
Այսպես՝ 2019–ի հունվարին, 2018–ի հունվարի համեմատ, արտահանումը նվազել է երկնիշ թվով՝ 16,3 տոկոսով։ 2019–ի փետրվարին, 2018–ի փետրվարի համեմատ, արտահանումը նվազել է 8,5 տոկոսով, իսկ արդեն մարտ ամսին, անցած տարվա մարտի համեմատ, արտահանման 2,5 տոկոս նվազում է արձանագրվել։ Ստացվում է, որ հետհեղափոխական Հայաստանում բիզնեսը կորցրել է արտաքին շուկաները, սրան գումարած՝ ներդրումները ևս գնալով նվազել են։ Սա անուղղակիորեն նշանակում է մի բան՝ Հայաստանից այժմ կապիտալի փախուստ է տեղի ունենում, իսկ արտաքին կապիտալ ուղղակի չի մտնում Հայաստան։
Բայց Հայաստանի հեղափոխական իշխանությունները այս փաստերի մասին խոսել չեն սիրում, առաժմ բավարարվում են՝ թվեր նկարելով։


Հայկ Դավթյան

դիտվել է 1824 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am