Գեներալ Մանվելի կողմից ծեծի ենթարկվածը գեներալ Սեյրանի սանիկն է

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» հունվարի 11-ի համարում «Գեներալ Մանվելը դաժան ծեծի է ենթարկել Էջմիածնի քաղաքապետին» վերնագրի ներքո անդրադարձել էինք դեկտեմբերի 29-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցած պատմությանը: Համաձայն դրա՝ էջմիածինցիներն ականատես էին եղել, թե ինչպես է գեներալը ծեծի ենթարկում այս անգամ Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին: Եվ ահա այս պատմության մեջ բավականին հետաքրքիր իրողություններ են բացահայտվում: «ՉԻ» տեղեկություններով՝ Հրաչիկ Աբգարյանն ու գեներալ Մանվել Գրիգորյանի մոտիկ ընկեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են: Ասել է թե՝ Մանվել Գրիգորյանը ձեռք է բարձրացրել իր ընկերոջ՝ Սեյրան Սարոյանի սանիկի վրա: Բացի այս, Հրաչիկ Աբգարյանը կարկառուն եւ հին ՀՀԿ-ական է: Կարելի է ասել՝ Մանվելն ու Սեյրանը դեռ ֆիդայի էին «աշխատում», երբ Հրաչիկ Աբգարյանը համալրեց ՀՀԿ-ի շարքերը: Ի դեպ՝ վերջինս բավականին մոտ հարաբերությունների մեջ է եղել ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Այս առումով Հրաչիկ Աբգարյանին ծեծի ենթարկելու փաստը հատկապես զայրացրել է հին ՀՀԿ-ականներին, որոնք մինչեւ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ-ի «ռեֆորմներն» էլ ՀՀԿ-ական էին եւ իրենց համարում էին Գարեգին Նժդեհի ուսմունքի հետեւորդ: Խոսակցություններ կան, որ հին ՀՀԿ-ականները որոշել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպման առաջին իսկ հնարավորության դեպքում՝ շոշափել տեղի ունեցածը՝ ակնարկելով գեներալ Մանվել Գրիգորյանի սանձերը ձգելու հարցը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 18 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am