Մոսկվան «ազատում» է գերիներին․ Պուտինն անցել է գործի

Ռուսաստանը գերիների փոխանակման հարցում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կողմնակից է, որը նպաստում է հակամարտության գոտիներում վստահության հաստատմանը, այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք միշտ և ամեն պարագայում նման իրավիճակների՝ աճյունների, ռազմական գերիների հարցում մարդասիրական սպառիչ լոււծման կողմնակից ենք և առաջնորդվում ենք «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Մենք կարծում ենք, որ դա կնպաստի հակամարտության գոտիներում վստահության մթնոլորտի հաստատմանը՝ լինի դա Մերձավոր Արևելքում, Լեռնային Ղարաբաղում, թե Ուկրաինայի հարավ-արևելքում»,- ասել է Լավրովը:

Լավրովը հավելել է, որ հենց այդ սկզբունքն է ընկած Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության կարգավորման վերաբերյալ մինսկյան համաձայնությունների հիմքում:
Այսպիսով, Մոսկվան, կարելի է ասել, անցել է գործի։ Առաջին քայլերը՝ վստահության մթնոլորտի ձեւավորման հարցում իրագործվում են, կամ իրագործման ճանապարհին են։ Ավելին՝ այդ մասին, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարում է Ռուսաստանի արտգործնախարարի մակարդակով։

Սա վկայում է այն մասին, որ երեք երկրների արտգործնախարարների մակարդակով ավելի վաղ ձեռք բերված՝ պատանդների հարազատների փոխայցելությունների կազմակերպման մասին պայմանավորվածությունը կարող է ըստ ամենայնի պսակվել կոնկրետ արդյունքներով, ինչի արդյունքում հնարավոր է գերիներ փոխանակվեն:
Մինչդեռ հարկ է նկատել, որ նախկինում հայկական կողմը, հատկապես՝ Արցախը հստակ դեմ է արտահայտվել այդպիսի քայլերի հնարավորությանը հստակ հիմնավորելով, որ ադրբեջանցի դիվերսանտները, այսինքն՝ կոնկրետ հանցագործություններ իրականացրած մարդիկ հավասարապես չեն կարող փոխանակվել գերիների հետ։

Կարելի է ասել, Մոսկվան, հող է նախապատրաստում՝ Լավրով-Մնացականյան-Մամեդյարով եռակողմ բանակցությունների արդյունքները ի ցույց դնելու ուղղությամբ։
Ի դեպ, այս օրերին ռուսաստանցի մի շարք փորձագետներ ակտիվորեն ռուսական ակտիվ ջանքերի լոբբինգով են զբաղված՝ շեշտելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում հենց Ռուսաստանն է միակ «գործ անող» պետությունը, մյուս երկուսը՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան «թքած ունեն» ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա։

Թամար Բագրատունի

դիտվել է 6563 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am